Logo

Հայ գրողներն ու նրանց երևանաբնակ հուշարձանները

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 15.01.2021Արվեստանոց
տունամյաան - Հայ գրողներն ու նրանց երևանաբնակ հուշարձանները

Երևանը սիրելի դարձնող առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ կարելի է հանդիպել մեր սիրած գրողներին: Թեև նրանք վաղուց լքել են կյանքը, սակայն նրանց հուշարձանները ստիպում են, որ մենք դեռ երկար վայելելնք նրանց ներկայությունը մեր քաղաքում…

Վիլյամ Սարոյանի հուշարձան

Նրա սիրտը լեռներում էր. այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3,2 մետր է, քաշը` 500 կգ։

Արձանը ներկայացնում է Սարոյանին 54 տարեկանում: Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի արձանը տեղադրելու մտահղացումը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանինն է։ Գաղափարը ծագել է Բուդապեշտում, որտեղ նա գտնվել է նկարահանումներով։ Քաղաքի հենց կենտրոնում տեսնելով Ուիլյամ Շեքսպիրի արձանը՝ նա հիշել է, որ Երևանում Սարոյանի արձան չկա։ Վերադառնալով Հայաստան՝ նա նախաձեռնել է այդ գաղափարը կյանքի կոչելու աշխատանքները։ Այն պահանջում էր ֆինանսական միջոցներ, և առաջացան մեծ խնդիրներ։ Բայց քանի որ երկու տարի հետո Սարոյանի 100-ամյակն էր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիան նախաձեռնեց այդ ծրագիրը, որը ներկայացվեց ՀՀ մշակույթի նախարարություն, և ծրագիրն ընդգրկվեց սարոյանական միջոցառումների ցանկում։ Գումարի խնդիրը լուծելու համար նախաձեռնվեց հանգանակություն, որին իրենց ներդրումներով մասնակցեցին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ սկսած բարերարներից, վերջացրած թոշակառուներով…

Քանդակի ստեղծումը վերապահվեց Դավիթ Երևանցուն։ Աշխատանքն իրականացվել է Պրահայում։ Արձանի ստեղծումը մեծ դժվարություն չներկայացրեց, բարդ էր այն Չեխիայից Հայաստան տեղափոխելը։ Սկզբում որոշվեց, որ այն պետք է բերվի օդանավով։ Սակայն պարզվեց, որ քանդակը չի տեղավորվում ինքնաթիռում։ Ստիպված Չեխիայից այն ավտոմեքենայով տեղափոխվեց Ֆրանկֆուրտ (Գերմանիա), որտեղից էլ բեռնատարով՝ Հայաստան։ Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկի տարածքը հատկացրել է Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը…

Հուշարձանը բացվեց 2008 դեկտեմբերի 13-ին։

Խաչատուր Աբովյանի հուշարձան

Abovyan Kh. (1).JPG

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 9 մետր է։

Խաչատուր Աբովյանն իր ժամանակների ամենակիրթ և առաջադեմ մարդկանցից էր, նրա լուսավորական ու առաջադիմական հայացքները հաճախ հանգիստ չէին տալիս գերակշռող խավարամիտներին: Արհասարակ, Աբովյանը հայ գրականության ամենաառեղծվածային կերպարներից մեկն էր, ում բնավորության և մարդ տեսակի մասին խոսելիս ականատեսներից շատերը պնդում էին, որ թեև նա հախուռն բնավորություն ուներ, էությամբ բարի էր:

Խաչատուր Աբովյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վերջնամասում՝ Աբովյան պուրակում, տեղադրվել է 1950 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հուշարձանի հեղինակներն են ՀՀ ժողովրդական ճարտարապետ Գևորգ Թամանյանը և ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սուրեն Ստեփանյանը:

Եղիշե Չարենցի հուշարձան

Եղիշե Չարենցի հուշարձանը | izi.TRAVEL

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 18,5 մետր է:

Եղիշե Չարենցին բնութագրելու համար քիչ է ասել հանճարեղ բանաստեղծ: Չարենցն երևույթ էր, ամբողջ մի պատմական դարաշրջանի դրևորում, որն իր գրական ժառանգությամբ ու ճակատագրով մարմնավորեց հայոց պատմության թերևս ամենատառապալից շրջանը: Չարենցն իր ժողովրդի հոգին էր ու սիրտը, որը վառվեց մեծ եղեռնի ցավից, «Դանթեական առասպելով» վերապրեց ամբոխներին խելագարված, հուսաբեկության մեջ ինքն իրեն դատապարտեց ինքնահրկիզման, բայց շարունակեց փառաբանել այգաբացը…

Եղիշե Չարենցի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Ռադիոտան դիմաց, տեղադրվել է 1985-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հեղինակներն են ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյանը և քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյանը: Հուշարձանը բազմաֆիգուր կոմպոզիցիա է, որի մի կողմում բխում են 40 աղբյուրներ, որոնք խորհրդանշում են Չարենցի ապրած տարիները, իսկ մյուս կողմում բարձրանում է հավերժական կրակով հուշասյունը, որի վրա փորագրված են Չարենցի բանաստեղծության հետևյալ տողերը. 

«Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական»։

Միքայել Նալբանդյանի հուշարձան

Nalbandyan M..JPG

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 4,5 մետր է։

Միքայել Նալբանդյան գրողն ու հրապարակախոսը մեր գրականության ազատության երգիչն է, հեղափոխականը: Նա գրում էի հայրենիքի ազատության մասին, սեփական ժողովրդի ազատության համար: Նրա կենսագրության ու գրականության մեջ «ազատություն» բառը չափազանց շատ էր իր ժամանակների համար:

Միքայել Նալբանդյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու գրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հեղինակներն են ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյանը և քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը:

Հովհաննես Թումանյանի հուշարձան

Պատկեր:Statue of Hovhannes Tumanyan in Yerevan 01.JPG - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։

Ինչպես ասել է Անդրանիկ Զորավարը. «Հովհաննես Թումանյան, բանաստեղծ՝ առանց որակումների: Ածականը այստեղ կարող է նսեմացնել, այլ ոչ թե բարձրացնել… Ազգային քանքար իր ողջ էությամբ: Հովհ. Թումանյանը գերազանցապես ժողովրդական բանաստեղծ է»:

Հովհաննես Թումանյանի հուշարձանը գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հեղինակներն են ճՃարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը և քանդակագործ Արա Սարգսյանը:

1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը:2009-2010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Թումանյանի և Սպենդիարյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը