Քանդակագործ Այծեմնիկ Տեր-Խաչատրյանը ծավալուն գործունեություն է հաստատել է մեր երկրում՝ մինչև կյանքի վերջ հանդես գալով Ուրարտու կեղծանման տակ։ Հակիրճ պատմենք, թե ինչով էր առանձնահատուկ առաջին հայ կին–քանդակագործի կյանքը։
Այծեմնիկը ծնվել է 1899 թվականին Կարսում՝ մանկավարժի ընտանիքում, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքով տեղափոխվել Ստավրոպոլ։ 1921 թվականին Բաքվում բացվեցին բարձրագույն արվեստի արվեստանոցներ, որոնք գլխավորում էր այդ տարիներին բավականին ճանաչված ռուս քանդակագործ Ստեփան Էրզյան։ Այծեմնիկը դառնում է Էրզյայի ուսանողուհին, ինչից հետո կարողանում է ցուցադրվել Մոսկվայում՝ հայտնի և նշանակալից քանդակագործների կողքին։ Սակայն ապահով և առաջադեմ ԽՍՀՄ մայրաքաղաքում մնալու փոխարեն՝ Ուրարտուն որոշում է մշտական բնակություն հաստատել Երևանում, որտեղ 20-ականներին դեռևս գոյություն չունեին պետական գեղարվեստական ինստիտուտներ, բայց արդեն հիմնադրվել էր Ազգային պատկերասրահը։ Այծեմնիկը վերցնում է Ուրարտու կեղծանուն–հայրանունն ու հանդես գալիս դրա տակ՝ այդ կերպ իր հարգանքի տուրքի մատուցելով հայոց անցյալին։ Ալավերդյան հետո Լենինի անվան, աժմյան Թումանյան կոչվող փողոցի դալաններից մեկի բակում ունենալով սեփական աշխատասենյակ–արհեստանոցը՝ նա ակտիվ ընդգրկում է երկրի մշակութային առօրյայի և միջավայրի ստեղծման մեջ։ Կարևորելով հայկական ազգային ֆոլկլորը, գրականությունը, հայ հեղինակներին և հայոց աշխարհի իրական և գրքային հերոսներին, պետական գործիչներին, արվեստագետներին և մտավորականներին՝ Այծեմնիկը ստեղծում է Մսրա Մելիքի և Սասունցի Դավթի, Ստեփան Շահումյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, ջութակահար Ա. Գաբրիելյանի, նկարչուհի Ս. Կարագյոզյանի և շատ ու շատ այլ կարկառուն գործիչների քանդակներ ու դիմապատկերներ։
Ա. Իսահակյանի դիմանկար-քանդակը
Գրեթե տասը տարի Այծեմնիկը աշխատեց Հովհաննես Թումանյանի բացառիկ ու յուրօրինակ հուշարձանի ստեղծման վրա: Կոմպոզիցիայի յուրահատկությունը նրանում էր, որ Ամենայն հայոց բանաստեղծի կերպարը պետք է լրացնեին և հարստացնեին իր գեղարվեստական ստեղծագործությունների հերոսների պատկերները` Անուշը, Մարոն, Ալմաստը, Սասունցի Դավիթը, Մսրա Մելիքն ու մյուսները:
Ցավոք, Թումանյանի արձանն այդպես էլ կյանքի չկոչվեց, խանգարեց խորհրդային թղթաբանական բյուրոկրատիան և արվեստանոցի շենքի կտուրի փլուզումը, սակայն այն քանդակները, որոնք ստեղծվեցին ընթացքում, ձեռք բերեցին ինքնուրույն գեղարվեստական արժեք և հանդեսեկան ինքնուրույն քանդակների տեսքով՝ լրացնելով Այծեմնիկի բազմաթիվ աշխատանքների շարքը։
Այս շրջանում ցայտուն կերպով երևաց Ուրարտուի ինքնատիպ և մինչ այդ Հայաստանում նմանը չունեցող տեսլականը, ինքնաձև վարպետությունը, ստեղծագործական անհատականության միտքն ու ոճային յուրահատկությունը։ Բացի ազգային գեղարվեստական և մտավոր արժեքների հետ կապված լայնածավալ և խորհրդային տարիների համար անգամ ըմբոստ ստեղծման–տարածմանը՝ Այծեմնիկը նաև ակտիվ մասնակցություն ունեցավ Հայաստանի ոչ միայն մշակութային, այլ նաև հասարակական կյանքի զարգացման փուլում։ Նա ներգրավված էր Հայաստանի Նկարիչների միության ստեղծման արվեստագետ–ակտիվիստներից բաղկացած փոքր խմբի մեջ, թեև այդ շրջանն իր համար անձնապես ծանր էր. ձեռբակալել էին իր սիրելիին՝ ՀԿԿ կենտկոմի նախկին առաջին քարտուղար, բոլշևիկ–հեշափոխական, Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԵՊՀ պրոֆեսոր Աշոտ Իոնիսյանին։ Այդ շրջանում Ուրարտուն անգամ գրեց նամակ Անաստաս Միկոյանին, որտեղ արտահայտեց իր մասնագիտական մտահոգությունները։ Մասնավորապես, նա բացատրություն պահանջեց, թե արդյոք որոնք են այն դրդապատճառները, որոնց հետևանքով իր գործերն այլևս չեն ցուցադրում զանազան կարևոր հարթակներում, մերժվում են մրցույթներին ուղարկված աշխատանքերը:
Այծեմնիկ Ուրարտուն, 1940 թ.
Անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ուրարտուն չհանձնվեց՝ հոգ տանելով հայրենիքի ու ազգակիցների մասին. ժամանակավորապես հանձնեց իր բնակարանը փախստականներին, ինքը տեղափոխվեց արվեստանոց, որտեղ և ստեղծվեց ժամանակակիցների դիմապատկերների յուրահատակուկ շարք:
1943 թվականին Իոնեսյան Աշոտին ազատեցին բանտից, մեկ տարի անց` 1944-ին, զույգը վերջապես ամուսնացավ։
Թեև, ինչպես հայնտնի է, ցավոք, արվեստանոցի առաստաղը փլվեց, և բազմաթիվ աշխատանքներ մնացին փլատակների տակ և տուժեցին, այնուամենայնիվ անգամ այդպիսի բարդ պայմաններում Այծեմնիկը չէր հանձնվում և շարունակում էր ստեղծագործել՝ շուրջ քսան տարի աշխատելով Մովսես Խորենացու ծավալուն քանդակի վրա: Այժմ կարևորագույն հայ գրող–պատմիչի բրոնզաձույլ քանդակը տեղակայված է Երևանի հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի սրահներից մեկում:
Մովսես Խորենացու քանդակը, որի վրա Ուրարտուն աշխատել է 20 տարի
Թեև Աշոտն ու Այծեմնիկը երեխաներ չունեցան՝ Ուրարտուն իր նամակներից մեկում, որն ուղղել է ընկերուհուն՝ Մարգա Աճյանին խոստովանում է, որ իր այդքան մեծ հոգատարությամբ, խնամքով ու սիրով ստեղծված քանդակներն էին իր երեխաները։ Իսկ ցանկացած քանդակ, որը տեղադրվել է Հայաստանում, կարծես, Ուրարտուի հայրենասիրության մի մասնիկն է, որը բաց է և հասանելի բոլոր հայաստանցիների համար։ Այդ իսկ պատճառով շատ ցավալի է, որ առաջին հայ կին–քանդակագործի աշխատանքներն ու անունը այսօր մոռացության են մատնվել, իսկ իր հայտնի «Կուժով աղջիկը» քանդակը, որը տեղակայված է Աբովյանի պուրակի տարածքում, այսօր գտնվում է ոչ բարվոք վիճակում, քանդակում պատկերված աղջկա թևը կոտրված է։
«Կուժով աղջիկը» կոտրված արձանը, որը գտնվում է Երևանի կենտրոնում
Հուսանք, այն բոլոր պաշտոնները, որն Այծմենիկը զբաղեցրել է (Հայաստանի նկարչական ֆոնդի ղեկավար, Նկարիչների միության խորհրդի անդամ և Նկարիչներ միության քանդակների բաժնի ղեկավար) և տպավորիչ ու ծավալուն գործունեությունը, որը նպաստել է խորհրդային Հայաստանի մշակութային կյանքի զարգացմանը՝ լոկ արխիվային թղթեր ու հուշեր չեն, և պատկան մարմինները հնարավորինս շուտ կզբաղվեն քանդակագործի աշխատանքների ռեստավրացիոն և այնուհետև մասսայականացնող ծրագրերով։