Logo

Հայաստանի տեղը քարտեզի վրա

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 05.10.2020ՄՇԱԿՈՒՅԹ
հայկական լեռնաշխարհ - Հայաստանի տեղը քարտեզի վրա

Հայաստանը Կովկասում չէ, առավել ևս Անդրկովկասում չէ, նույնիսկ Հարավային Կովկասում չէ։

Մի օգտագործեք այս անվանումները Հայաստանի աշխարհագրական դիրքը ներկայացնելիս։
Ռուսական տեսակետից Հայաստանը, Վրաստանը և այլք Անդրկովկաս են, քանի որ իրենց կողմից նայելիս այդ երկրները ընկած են Կովկասյան լեռներից այն կողմ, անդին։ Եվ հենց այս աշխարհագրական տերմինն էլ ռուսական, այդ թվում խորհրդային ռուսական կողմը պարտադրել է նախկինում իր ենթակայության ներքո գտնվող ժողովուրդներին, այդ թվում հայերիս։
Իսկ մեր համար Անդրկովկասը Ռուսաստանն է, քանի որ մեր կողմից նայելիս այդ պետությունը գտնվում է Կովկասյան լեռներից այն կողմ, անդին։
Եկեք ի վերջո հասկանանք այս պարզ բանն ու չկրկնենք Սովետական շրջանի այս ծիծաղելի սխալը, որը հայտնվել է բազմաթիվ գրքերում, դասագրքերում ու գիտական աշխատություններում։
Ուղղակի աբսուրդ է, երբ Հայաստանի բնակիչն ասում է, որ Հայաստանը գտնվում է Անդրկովկասում։
Հարց է առաջանում, թե ի՞նչ ասել։ Իհարկե առաջին հերթին Հայկական լեռնաշխարհում, իսկ եթե դա ձեզ շատ է նեղում՝ գոնե Այսրկովկասում։
Ես 2 ձեռքով կողմ եմ հետևյալ բնութագրմանը․

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում։

93010599 2996565247033522 3245905513723985920 n - Հայաստանի տեղը քարտեզի վրա