Hulu-ն սեպտեմբերի 14-ին է նշանակել «Սպասուհու պատմությունը» («The Handmaid's Tale») ամերիկյան հակաուտոպիական դրամատիկ սերիալի հինգերորդ եթերաշրջանի պրեմիերան: Եթերաշրջանը կսկսվի երկու դրվագների պրեմիերայով, որին կհաջորդեն առանձին դրվագներ՝ շաբաթական կտրվածքով, հայտնում է TVLine-ը:
Մայիսին սերիալի աստղ Ալեքսիս Բլեդելը, որը մարմնավորում է նախկին սպասուհի Էմիլիին, հայտարարել է, որ չի հայտնվի հինգերորդ եթերաշրջանում։ Դերասանուհին չի նշել սերիալից հեռանալու պատճառները։