Logo

HBO-ն հրապարակել է Հարի Փոթերի մասին սերիալի առաջին թիզերը

12:12 / 13.04.2023Սերիալներ
null

Ամերիկյան HBO հեռուստաալիքը հրապարակել է հրաշագործ Հարի Փոթերի մասին սերիալի առաջին թիզերը։ Տեսանյութը հրապարակվել է HBO-ի յութուբյան ալիքում։

Թիզերում նշվում է նոր սերիալի մեկնարկի մասին, որը ճշգրտորեն կարտացոլի Ջոան Ռոուլինգի գրքերի շարքը:

Օրեր առաջ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ HBO Max-ը և Warner Bros․ կինոընկերությունը բանակցություններ են վարում Ջոան Ռոուլինգի գրքերի շարքի հիման վրա սերիալ մշակելու վերաբերյալ: Ըստ մամուլի հրապարակումների՝ գործարքը մոտ է ավարտին։ Ենթադրվում է, որ կլինի նվազագույնը 7 եթերաշրջան, որոնցից յուրաքանչյուրը հիմնված կլինի շարքի մի վեպի վրա։ Միաժամանակ հաղորդվում է, որ Ջոան Ռոուլինգը կարող է մասնակցել նախագծին, բայց չի լինի շոուռաները։