Logo

HBO-ն նախատեսում է թողարկել «Գահերի խաղի» ևս մի պրիքվել՝ Վեսթերոսի նվաճման մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:51 / 04.04.2023Սերիալներ
Գահերի խաղը-պրիքվել

Ամերիկյան HBO հեռուստաալիքը ծրագրել է «Գահերի խաղը» սերիալի հերթական պրիքվելի թողարկումը, որը կպատմի Վեսթերոս մայրցամաքի նվաճման մասին Թարգարիեն դինաստիայի ներկայացուցիչ Էյգոն I-ի կողմից, գրում է Variety-ն։

Ինչպես հաղորդվում է, նախագիծը դեռ մշակման վաղ փուլում է, նախատեսված սերիալն անգամ սցենարիստ չունի, փնտրում են։

Պրիքվելը կարող է դառնալ ֆիլմ, որի պատմությունը կշարունակվի սերիալում:

Նախատեսվում է ցույց տալ պատմություն այն մասին, թե ինչպես Էյգոն Թարգարիենը և նրա քույրերը՝ Վիսենիան և Ռեյնիսը, որոնք նաև նրա կանայք էին, օգտագործեցին իրենց բանակը և երեք վիշապները՝ Վեսթերոսի յոթ թագավորություններից վեցի նկատմամբ իշխանություն հաստատելու համար։

Այդ կերպ Էյգոնը դարձավ Թարգարիեն դինաստիայից Վեսթերոսի առաջին թագավորը։ Այս իրադարձությունները տեղի են ունեցել «Գահերի խաղի» իրադարձություններից 300 տարի առաջ և «Վիշապների տան» իրադարձություններից 100 տարի անց։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ HBO-ն կկրճատի «Վիշապի տան» երկրորդ սեզոնի դրվագների թիվը։