Logo

Հեղափոխություններ, կաշառք և տուգանքներ. ամենաաղմկոտ քաղաքական սկանդալները «Եվրատեսիլ»-ում

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:48 / 16.05.2022Համերգ
Evratesil

«Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է 1956 թվականից և այդ ընթացքում դարձել է աշխարհի ամենահայտնի երաժշտական իրադարձություններից մեկը։ Այնուամենայնիվ, այս շոուի սկզբնական գաղափարը բավականին լավն էր՝ միավորել եվրոպական ժողովուրդներին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սակայն քաղաքական կոնֆլիկտների և անձնական կարծիքների պատճառով իրավիճակը հաճախ դուրս է գալիս վերահսկողությունից, թեև ցանկացած քաղաքական ելույթ արգելված է: 

Առաջարկում ենք վերհիշել մրցույթի աղմկահարույց քաղաքական սկանդալները․

1964

1964 թվականին մրցույթն անցկացվել է Դանիայի Կոպենհագեն քաղաքում։ Շատ երկրպագուների զայրացրել էր այն փաստը, որ մրցույթին մասնակցում էին Պորտուգալիան և Իսպանիան. մարդիկ կարծում էին, որ բռնապետական ​​ռեժիմ ունեցող երկրներին չի կարելի թույլ տալ մասնակցել երգի մրցույթին։ Այդ իսկ պատճառով, մրցույթի ժամանակ ակտիվիստը բեմ է վազել՝ «Բոյկոտե՛լ Ֆրանկոյին և Սալազարին» պաստառով, որն ակնարկում էր Անտոնիո դի Սալազարին և Ֆրանցիսկո Ֆրանկոյին։

1968 

1968 թվականին մրցույթն անցկացվեց Մեծ Բրիտանիայում, այդ տարի Իսպանիան հաղթեց «La, la, la» երգով՝ երգիչ Մասիելի կատարմամբ։ Շատ տարիներ անց տեղեկություններ հայտնվեցին, որ երկիրն իրականում այդ ​​ժամանակ անարդարացիորեն էր հաղթել, քանի որ իսպանացի բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոն փաստացի կաշառում էր ժյուրիին ամբողջ Եվրոպայում՝ հույս ունենալով, որ եթե մրցույթն անցկացվի իր երկրում, դա կբարելավի իր իմիջը:

1969

Բռնապետության պատմությունը կրկնվեց, և Ավստրիան հրաժարվեց մասնակցել մրցույթին, քանի որ չէր ցանկանում իր կատարողին ուղարկել բռնապետական ​​ռեժիմ ունեցող երկիր՝ Իսպանիա։

1974

Պորտուգալիայի հետ էլ պատմությունը շարունակվեց 1974-ին։ Այնուհետև մրցույթի երգը հնչեց ռադիոյով, որն էլ հենց ազդարարեց «Կապիտանների շարժում» ընդհատակյա կազմակերպության անդամների և «Մեխակների հեղափոխության» ակտիվ փուլի սկիզբը։

1974

Այդ տարի Իտալիայում պետք է անցկացվեր կարևոր հանրաքվե, որով նրանք պատրաստվում էին վերջնականապես լուծել ամուսնալուծության հարցը։ Հենց այս պատճառով էր, որ տեղական RAI պետական ​​ալիքը հրաժարվեց հեռարձակել մրցույթը, քանի որ Իտալիայի ներկայացուցիչ Ջիլիոլա Չինկետտին երգեց երգ, որը կոչվում էր «Si» (թարգմանաբար՝ «այո»)։ Հեռուստաալիքի գրաքննիչները մտավախություն ունեին, որ դա կարող է ընկալվել որպես քարոզչություն հանրաքվեի նախօրեին։

Ի դեպ, հանրաքվեով երկրում վերջնականապես օրինականացվել են ամուսնալուծությունները։

1975

Թուրքիան հրաժարվեց մասնակցել Իսրայելում մրցույթին՝ տեղի տալով արաբական այլ երկրների ճնշմանը, որոնք դեմ էին Իսրայելում կայանալիք մրցույթին մահմեդական երկրի ներկայացուցչի մասնակցությանը։

1978

Արաբական երկրների հեռարձակողները հրաժարվեցին ընդունել Իսրայելի մասնակցությունը մրցույթին, ուստի ելույթի ժամանակ երկրներն անցան գովազդային հոլովակների։ Բայց դժվարություններ առաջացան, երբ Իսրայելը հաղթեց: Հետո հեռուստատեսությամբ Հորդանանի հաղորդավարը հաղթող հռչակեց Բելգիային, ոչ թե Իսրայելին: 

1979

Գերմանիան ներկայացնում էր Dschinghis Khan խումբը (թարգմանաբար՝ «Չինգիզ Խան»)։ Թվում է, թե ոչ մի առանձնահատուկ բան չկա, բայց այդ տարի մրցույթն անցկացվեց Իսրայելում, և շատերը խմբի անունը բացասաբար ընդունեցին, քանի որ այն գովաբանում էր կողոպտիչ բռնապետին:

2005

Այնուհետ երգի մրցույթում պետք է առաջին անգամ հանդես գար Լիբանանը։ Երկիրը պետք է ներկայացներ երգչուհի Ալին Լահուդը՝ «Quand Tout S'enfuit» երգով, սակայն լիբանանյան հաղորդավարը ցանկանում էր իսրայելցի մասնակցի ելույթը փոխարինել հեռուստատեսային գովազդով։ Եվրոպական հեռարձակողների միությունը երկրին արգելեց հեռարձակումից բացառել Իսրայելի ելույթը, ինչի արդյունքում Լիբանանի դեբյուտը չկայացավ՝ երկիրը հրաժարվեց մասնակցել։

2009

2008 թվականին Վրաստանում տեղի ունեցավ Ռուսաստանի հետ հնգօրյա պատերազմը, որի պատճառով երկիրը կորցրեց վերահսկողությունը Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքների նկատմամբ։ Դրանից մեկ տարի անց «Եվրատեսիլի» վրացի մասնակիցներ Ստեփանեն ու 3G-ն որոշում են «աննկատ» արտահայտել իրենց քաղաքական դիրքորոշումը «We Don't Wanna Put In» երգով։ Մրցույթի ներկայացուցիչները խնդրել են վերաշարադրել երգը, վրացիները մերժել են, ինչի պատճառով որակազրկվել են։

2009

Ադրբեջանում քաղաքական սկանդալ է բորբոքվում այն ​​փաստի շուրջ, որ «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի ժամանակ երկրի մի քանի բնակիչներ իրենց ձայնը տվել են Հայաստանի ներկայացուցչին։

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը լրջորեն հետաքրքրվել է այս փաստով և սկսել է ճշտել քվեարկածների ինքնությունը։ Այդ ժամանակից ի վեր Եվրոպական հեռարձակողների միությունը նոր կանոն է սահմանել, որն արգելում է բջջային օպերատորներին իրենց հաճախորդների քվեարկության ձևերը կամ անձնական տվյալները տրամադրել:

2007

Բոլորս հիշում ենք Վերկա Սերդյուչկայի բոցավառ երգը՝ «Dancing Lasha Tumbai»։ Սակայն շատ ռուսներ այդ տարի երգում Lasha Tumbai-ի փոխարեն լսեցին Russia Goodbye արտահայտությունը։ Ինչի պատճառով սկսվեց Անդրեյ Դանիլկոյին ուղղված քննադատությունը, և արտիստը դարձավ «պերսոնա նոն գրատա» (բառացիորեն` «անցանկալի անձ») Ռուսաստանի Դաշնությունում:

2011

2011 թվականի հունվարին «Եվրատեսիլ»-ի կայքում հայտնվեց մրցույթի բոլոր մասնակիցների ցուցակը, և Մակեդոնիան պարզապես կոչվում էր Մակեդոնիա, ոչ թե Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետություն (FYROM), որը պաշտոնապես այդպես էր կոչվում ԵՄ փաստաթղթերում: Բայց խնդիրն այն է, որ Հունաստանն ունի նաև Մակեդոնիա կոչվող տարածք, և երկար տարիներ այս երկու երկրների միջև թշնամություն է եղել դրա պատճառով։

2019 թվականին իրավիճակը կարգավորվեց՝ երկիրը վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։

2014

2014 թվականին Ռուսաստանն անեքսիայի ենթարկեց Ղրիմը, սակայն, չնայած դրան, եվրոպական հանրությունը աչք փակեց և որոշեց թույլ տալ «ագրեսոր» երկրին մասնակցել մրցույթին։ Այդ տարի Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնում էին Տոլմաչովա քույրերը։ Սակայն արդյունքների հրապարակման ժամանակ աղջիկներին դահլիճում սուլում էին։

2019

Իսլանդական Hatari խումբն այդ տարի մրցույթում մեծ աղմուկ բարձրացրեց, բայց նաև վեճի մեջ մտավ: Արտիստներն իրենց հետ Իսրայել էին բերել Պաղեստինի դրոշը և այն ուղիղ եթերում բարձրացրել արդյունքների հրապարակման ժամանակ։ Նշենք, որ Իսրայելի և Պաղեստինի միջև 20-րդ դարի կեսերից զինված հակամարտությունը շարունակվում է։ Արդյունքում իսլանդական RÚV ռադիոկայանը տուգանվել է 5000 եվրոյով։

Նաև 2019-ին սկանդալ բռնկվեց Ուկրաինայի մասնակցի՝ երգչուհի MARUV-ի պատճառով, որը, ինչպես պարզվեց, ելույթ է ունեցել Ռուսաստանում։ Նաև առաջին ասուլիսում աղջիկը չկարողացավ հստակ խոսել Ուկրաինայի պատերազմի և Ղրիմի մասին։