Logo

Հեռավար ուսուցում…

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 25.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
12 3 - Հեռավար ուսուցում...

Երբ հանրապետությունում ստեղծվեց մի իրավիճակ, երբ դպրոցականներն ու ուսանողները ստիպված եղան անցնել հեռավար ուսուցման, այդ ժամանակ ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ հրաշագործ հումորի զգացում ունենք: Ֆեյսբուքյան օգտատերերը սկսեցին մեկը մյուսի հետևից հումորային գրառումներ անել ստեղծված իրավիճակի մասին:

Նրան, ովքեր տանը դպրոցական ունեն, շատ ավելի լավ կհասկանան այս իրականությունը, իսկ ովքեր երկու և ավելի դպրոցական ունեն, նրանց ենք հայտնում մեր զորակցությունը…

Մենք առանձնացրել ենք առավել հումորային գրառումներ, որոնք օգնում են այս դժվար օրերին դրական լիցքերն ու լավատեսությունը չկորցնել:

 

  • -Ընկեր Վարդանյան, կմկմալով չեմ պատմել, կապն էր կտրտում:

 

  • Ով այսքան բացատրելուց հետո սխալ պատասխանի, «բլոկ» եմ քցելու… (c) ընկեր Քարամյան

 

  • Դեպք կոնսերվատորիայի օնլայն դասերից.
-Երգի, Անահիտ -չեմ կարող, ընկեր Սիմոնյան, տատին քնած ա…
  • -Երեխուն միացնում եմ դասի, անշնորհք բառեր չասեք:
  • -Ինչի նախորդ դասին չկայիր:
  • Wi-Fi-ն էր անջատվել:
  • Արդեն 24 ժամ օնլայն դաս ենք անում, որովհետև մեր դասախոսը չի կարողանում վիդեոչաթը անջատել:
  • Ընկեր Գևորգյան, չենք մոռանա Ձեր օնլայն դասերը : (c) վերջին զանգ 2020

 

  • Երեխաներ, դասամիջոց, բոլորս գնում ենք վարչապետի լայվը նայելու:

 

  • Դասարանի էն ամենաճարպիկ, աշխուժ աղջիկն էլ 10 րոպեն մեկ էկրանն է սրբում՝ գրատախտակի փոխարեն:

 

  • -Ինչ լավ է Տիգրանիկ ջան, որ փոքրիկներդ կորոնավիրուսով չեք վրակվում:
    Ասում է.
    -Մենք ո՞նց կվարակվենք, մենք ֆեսբուք չունենք:

 

  • Առաջ.
    -Էդ անտեր հեռախոսը գցի ձեռիցդ, դասե՜րդ արա:
    Հիմա.
  • -Էդ անտեր հեռախոսը վերցրու, դասե՜րդ արա: 

 

  • – Պետրոսյան, ինչու՞ դասին չէիր եկել:
  • – Լույսերն էին գնացել, ընկեր Ստեփանյան:
Եվ վերջում` թերևս ճիշտ է այն կարծիքը, որ հեռավոր ուսուցման փաստը հայ մայրերին կհամախմբի, և նրանք միացյալ ուժերով կստեղծեն կորոնավիրուսի բուժման ու կանխարգելման մեթոդները…