Logo

Հայկական արմատներ, անթիվ սիրավեպեր․ 10+ փաստ Շերի կյանքից

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:22 / 20.05.2022Երաժիշտներ
Շեր

Այսօր անկրկնելի Շերիլին Սարգիսյանը՝ Շերը դառնում է 76 տարեկան։ Այս կինը դարձել է իր տեսակի մեջ միակը, բացառիկ երգչուհի, ում ձայնը ճանաչում են առաջին իսկ նոտաներից։ Նրա երգերը դարձել են մշտական ​​հիթեր։

Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր անզուգական Շերի կենսագրությունից․

Շեր 1

Նրա ամբողջական անունը Շերիլին Սարգիսյան ԼաՊիեր Բոնո Ալմեն է:

Շեր 2

Շերն ազգությամբ հայ է:

Շեր 3

Մայրը՝ Ջորջիա Հոլթը (Պելամ), բնիկ ամերիկյան, անգլիական և ֆրանսիական ծագում ուներ և գավառական դերասանուհի էր, իսկ հայրը՝ ծնունդով հայ Ջոն Սարգիսյանը, աշխատում էր որպես բեռնատարի վարորդ։

Շեր 4

Շերիլինը ծնվել է Կալիֆոռնիայի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Էլ Սենտրոյում, աղքատ ընտանիքում: Երբ աղջիկը ծնվել է, նրա ծնողներն արդեն ամուսնալուծված էին։ Նա առաջին անգամ հորը տեսել է 11 տարեկանում։

Շեր 4

Վաղ մանկությունից նրան գրավել է բեմը։ Նա երազում էր դերասանուհի դառնալ և նույնիսկ ինքնագրերի համար աշխատում էր իր ստորագրության վրա։

Շեր 5

Չնայած իր բաց և էպատաժային կերպարին, պատանեկության տարիներին Շերը շատ ամաչկոտ երեխա էր և լավ չէր սովորում դպրոցում:

Շեր 6

Հենց Շերը դարձավ 16 տարեկան՝ թողեց դպրոցը և ընկերուհու հետ գնաց Լոս Անջելես՝ դերասանի վարպետություն սովորելու։

Շեր 7

Շերի կյանքի առաջին տղամարդը հոլիվուդյան սրտակեր Ուորեն Բիթին էր, սակայն նրանց սիրավեպը երկար չտևեց։ Հարցազրույցներից մեկում Շերը, հիշելով իր առաջին սիրային փորձը, ասել է. «Ուորենը վարվում էր ջենթլմենի պես: Ես շոյված էի, որ հոլիվուդյան մի դերասան, որն ինը տարով մեծ էր ինձանից, ուշադրություն դարձրեց ինձ վրա: Բայց սիրավեպն արագ ավարտվեց։ Ինչ է պատահե՞լ. նա պարզապես զրկեց ինձ կուսությունից: Համաձա՞յն էի։ Ո՛չ, դա զզվելի էր և նվաստացուցիչ…»:

Շեր 8

Վատ փորձից հետո, ինչպես ասել է երգչուհին, տղամարդիկ երկար ժամանակ հակակրանքն էին առաջացնում։ Այնուամենայնիվ, 1962 թվականին Շերը սրճարանում հանդիպում է երաժշտական ​​պրոդյուսեր Սոնի Բոնոյին, որն իրենից մեծ էր 11 տարով։ «Մեր հայացքները պատահաբար հանդիպեցին. դա էլեկտրական շոկ էր»,- ասել է Շերը:

Շեր 9

Սոնի Բոնոն թույլ է տվել աղջկան ապրել իր հետ, քանի որ այն ժամանակ նա նույնիսկ գիշերելու տեղ չուներ։ Փոխարենը նա պետք է մաքրեր տունը և ճաշ պատրաստեր։ Սակայն նրանց հարաբերություններն ընկերականից վերածվեցին ռոմանտիկի, և 1963 թվականին զույգն օրինականացրեց հարաբերությունները։

Շեր 10

1965 թվականին Սոնին և Շերը սկսեցին համատեղ կարիերան. նույն թվականին նա փոխեց իր անունը Շերիլինից Շերի, և նրանք միասին ստեղծեցին «Սոնի և Շեր» հայտնի դուետը։ Նրանց առաջին հիթը եղել է «I Got You Baby» երգը, որը միանգամից սիրվել է։

Շեր 11

1969 թվականին Շերը մայր է դառնում։ Առաջին երեխան աղջիկ էր՝ Չեսթիթին, որն այժմ ավելի հայտնի է որպես Չազ Բոնո: 2010 թվականին նա սեռափոխության վիրահատության է ենթարկվել և դարձել տղամարդ։

Շեր 12

1974 թվականի հունիսին Շերն ու Բոնոն ամուսնալուծվում են, որից հետո նրանց ստեղծագործական ուղիները նույնպես բաժանվում են։ 1998 թվականին Սոնի Բոնոն մահանում է դահուկ քշելիս ծառին բախվելու հետևանքով։ Նա 62 տարեկան էր։

Շեր 13

Շերի երկրորդ ամուսինը նույնպես երաժիշտ և երգիչ էր՝ Գրեգ Ալմանը, «The Allman Brothers» բլյուզ խմբի անդամ, որից երգչուհին որդի ունեցավ՝ Էլայջա Բլյու Ալմանը: Այս ամուսնությունը տևեց ընդամենը երկու տարի։

Շեր 14

Դեյվիդ Լեթերմանին տված հարցազրույցում Շերը խոստովանել է, որ անցողիկ հարաբերություններ է ունեցել Թոմ Քրուզի, Ջին Սիմոնսի և Էրիկ Կլեպտոնի հետ։ Երգչուհին ասել է նաև, որ երբեք չի թաքցրել, որ իր կյանքում տղամարդիկ շատ են եղել։

Շեր 14

Իր հաջողակ կարիերայի ընթացքում Շերը ստացել է ամենակարևոր մրցանակները՝ «Օսկար», «Գրեմմի», «Էմմի» և երեք «Ոսկե գլոբուս»։

Շեր 16

Շերը միակ երգչուհին է, ում երգերը հինգ տասնամյակ անընդմեջ (1960-ականներից մինչև 2010-ականները) հասել են Billboard Hot 100-ի լավագույն տասնյակին։