Logo

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 01.04.2020ՄՇԱԿՈՒՅԹ
es ashxatum em 2 - Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ապրիլի 1-ը ծիծաղի և հումորի միջազգային օրն է։ Դեռևս հարյուրամյակներ առաջ այս օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով եւ ուրախությամբ: XVIII դարում այս ուրախ տոնը ավելի մեծ տարածում ստացավ: Անգլիացիները, շոտլանդացիները եւ ֆրանսիացիները այն տարածեցին իրենց ամերիկյան գաղութներում: ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի մեկը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի եւ երգիծանքի պաշտոնական օր:

Vnews-ն առանձնացրել է հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

1.Գիտնականներն ապացուցել են, որ ժպտացողներն ավելի երկար են ապրում:

2.Անցյալ դարի 80-ականներին ամերիկյան մի քանի հիվանդանոցում «Ծիծաղի սենյակներ» ստեղծվեցին: Այդ սենյակներում հավաքեցին հումորիստական գրքեր, աուդիո եւ վիդեոժապավեններ: Արդյունքում հիվանդները սկսեցին ավելի արագ դուրս գրվել, զգալիորեն բարելավվեց առողջական վիճակը, հիվանդների ընդունած ցավազրկողների թիվը նվազեց:

3.Ծիծաղն օգնում է նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

4.Մեկ ժամ անդադար ծիծաղի դեպքում մարդը կարող է նիհարել կես կիլոգրամով։ Վանդերբիլտի համալսարանի գիտնականների խոսքով, օրական 15 րոպե ծիծաղելու դեպքում հնարավոր է տարեկան մինչեւ 2 կիլոգրամ ճարպ այրել:

5.Հետազոտությունները ցույց է տվել, որ ժպտերես և ծիծաղող մարդկանց արտաքինը մեզ ավելի գրավիչ է թվում։

6.Ըստ հետազոտությունների, սրտի հիվանդություններով մարդիկ 40 տոկոսով հազվադեպ են ծիծաղում, քան առողջ սրտով մարդիկ:

7.Շփման ընթացքում աղջիկները ավելի հաճախակի են ժպտում, քան տղաները։ Ի դեպ, փաստ է նաև, որ կանայք ժպտում են այն տղամարդկանց , որոնք նրանց դուր են գալիս, իսկ տղամարդկանց գրավում են հենց ժպտերես կանայք։

8.Կենսաբան Ջեֆրի Միլլերը 2000-ին ապացուցել է, որ հումորի զգացողությունն ուղիղ կապ ունի մարդու ինտելեկտի հետ։ Նրա փորձի շրջանակներում մի քանի մարդ Ռավենի ինտելեկտուալ թեստն է անցել, այնուհետև նրանց հանձնարարվել է ծիծաղելի պատկերներ նկարել ու հումորային պատասխաններ տալ որոշ հարցերի: Պարզվել է, որ ամենախելացիները նաև լավ հումոր ունեն:

9.Ծիծաղն օգնում է ասթմայի ու բրոնխիտի բուժմանը: Ծիծաղելիս օդը թոքերից դուրս է գալիս 100կմ/ժ արագությամբ, ազատելով բրոնխերը դրանցում կուտակված լորձից։

10.Ծիծաղն իսկապես վարակիչ է։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է հումարային հերուսահաղորդումներում օգտագործվում «հանդիսատեսի ծիծաղը». որովհետև եթե անգամ հումորը ձեզ դուր չգա, դուք ուղղակի կվարակվեք ծիծաղով։