Logo

Հրապարակվել է Կաննի 76-րդ կինոփառատոնի պաստառը՝ Կատրին Դենյովի մասնակցությամբ

13:05 / 20.04.2023Դերասաններ
null

Հրապարակվել է Կաննի 76-րդ կինոփառատոնի պաշտոնական պաստառը։ Կադրում դերասանուհի Կատրին Դենյովն է՝ Ալեն Կավալյեի «Կապիտուլյացիա» ֆիլմի նկարահանման հրապարակում (1968 թ.):

«Ավելի քան 60 տարի ֆրանսիացի մեծագույն աստղը երբեք չի դադարել նկարահանվել և փորձարկել դերերը: Դենյովն իր ձևով մարմնավորում է կինոյի հարստությունը»,- նշվում է Կաննի կինոփառատոնի կայքում։ Նշվում է նաև, որ Դենյովի կադրը խորհրդանշում է ժամանակին չենթարկվելն ու հանդգնությունը։

Փառատոնի հիմնական մրցույթում ընդգրկված է 19 ֆիլմ, մասնավորապես՝ Ուես Անդերսոնի «Աստերոիդների քաղաքը» և Վիմ Վենդերսի «Կատարյալ օրերը»։ Վենդերսը Կաննում կներկայացնի միանգամից երկու ֆիլմ, երկրորդն «Անսելմ» վավերագրական ֆիլմն է՝ գերմանացի նկարիչ Անսելմ Կիֆերի մասին։

Կաննի 76-րդ կինոփառատոնը կբացի «Ժաննա Դյուբարի» պատմական դրաման՝ Ջոնի Դեփի մասնակցությամբ։

Փառատոնը կանցկացվի մայիսի 16-27-ը։