Logo

Հրապարակվել է Քեյթ Ուինսլեթի և նրա դստեր մասնակցությամբ «Ես Ռութն եմ» ֆիլմի առաջին թրեյլերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:00 / 16.11.2022Ռեժիսորներ
Ես Ռութն եմ

Հրապարակվել է «Ես Ռութն եմ» լիամետրաժ դրամայի առաջին թրեյլերը, որում Քեյթ Ուինսլեթը նկարահանվել է դստեր՝ Միա Թրիփլթոնի հետ։ Այն հրապարակվել է Channel 4-ի յութուբյան ալիքում։

Ուինսլեթը մարմնավորում է Ռութ անունով մորը, որն ամեն կերպ պայքարում է իր դեռահաս աղջկան՝ Ֆրեյային օգնելու համար, որը չափից դուրս տարված է սոցցանցերով։

Թրեյլերը ցույց է տալիս նրանց կոնֆլիկտները՝ Ֆրեյան կոտրում է հեռախոսը, իսկ Ռութը նրան ստիպողաբար ուղարկում է հոգեբանի մոտ։

Ֆիլմի ռեժիսորն է Դոմինիկ Սևիջը։ Նա նաև սցենարի հղինակն է՝ Ուինսլեթի հետ համատեղ։ Ֆիլմի արտադրությամբ զբաղվում են «Me + You Productions»-ը և «Juggle Productions»-ը:

«Ես Ռութն եմ» ֆիլմը «Ես եմ» անթոլոգիա սերիալի մի մասն է, որտեղ հայտնի կին դերասանուհիները պատմություններ են պատմում կանանց համար։ Ուինսլեթի մասնակցությամբ ֆիլմը երրորդն է։