Logo

Հրապարակվել է «Stranger Things»-ի 4-րդ եթերաշրջանի եզրափակիչ թրեյլերը

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:21 / 22.06.2022Կինո
Stranger Things 4

YouTube-ում հրապարակվել է ամերիկյան «Stranger Things» («Շատ տարօրինակ գործեր») հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանի երկրորդ մասի պաշտոնական թրեյլերը։

Պրեմիերան կկայանա Netflix-ում հուլիսի 1-ին։ Սեզոնի եզրափակիչը բաղկացած է լինելու երկու դրվագից՝ ընդհանուր չորս ժամ տևողությամբ։

Տեսանյութում կարող եք տեսնել չորրորդ եթերաշրջանի բոլոր գլխավոր հերոսներին։ Սյուժեն պատմում է մի խումբ դեռահասների մասին, որոնք ստիպված են դիմակայել կողմնակի ուժերին։ 4-րդ սեզոնի իրադարձությունները տեղի են ունենում Hawkins Mall-ում մարտից վեց ամիս անց, որտեղ գլխավոր հերոսները փորձում են նորմալ կյանքով ապրել։

«Stranger Things»-ի 4-րդ սեզոնը Netflix-ի ամենաշատ դիտված անգլալեզու շոուն է: Ամբողջ 17 օրվա ընթացքում դիտումների թիվը հասել է 781 միլիոն ժամի։