Logo

«Շիկահերը»․ հրապարակվել է Մերիլին Մոնրոյի մասին ֆիլմի առաջին թիզերը

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:01 / 17.06.2022Ռեժիսորներ
Շիկահերը ֆիլմ

Համացանցում հրապարակվել է 20-րդ դարի սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի մասին «Շիկահերը» («Blonde») ֆիլմի առաջին թիզերը, գրում է Collider-ը։

Կուլտային հերոսուհու կերպարը մարմնավորել է կուբական ծագմամբ իսպանացի դերասանուհի Անա դե Արմասը։ Նախագիծը հիմնված է Ջոյս Քերոլ Օութսի պատմական վեպի վրա։ Սցենարի հեղինակն ու ռեժիսորն Էնդրյու Դոմինիկն է:

Իրադարձությունները ծավալվում են 1950-60-ական թվականներին։ Այն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Մոնրոյի ներքին կյանքին և նրա աշխարհայացքին։

Սև-սպիտակ ֆիլմը սկսվում է Մերիլինի՝ հայելու առաջ լացով և ավարտվում կադրերով, որտեղ նա ցուցադրում է փայլուն ժպիտը: Նշվում է, որ սա մատնանշում է Մոնրոյի երկակի կյանքը՝ տառապանք փակ դռների հետևում և շլացուցիչ փայլ հանրության առաջ:

Պրեմիերան կկայանա Վենետիկի կինոփառատոնում՝ 2022 թվականի ամռանը։ Ֆիլմը Netflix-ում կհայտնվի սեպտեմբերի 23-ին։