Logo

Հոակին Ֆենիքս…

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 11.02.2020Արվեստանոց
ֆ - Հոակին Ֆենիքս...

Օսկարակիր դերասան Հոակին ֆենիքսի կյանքը կարելի է դիտարկել որպես մի դրամատիկ ֆիլմի սյուժե: Դերասանի ուղին մանկությունից ի վեր բավականին դժվար ու ծանր պայմաններով է ընթացել:

Vnews-ը հավաքագրել է մի քանի հետաքրքիր փաստ նրա մասին, որից հետո վստահ այս դերասանին այլ աչքերով եք նայելու…

  • Հոակին Ռաֆայել Բոտոմը ծնվել է 1974 թվականին Պուեռտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում:

Հիպիների որդին

  • Դերասանի ծնողները հիպիներ էին: Նրանք երեխաների հետ շրջում էին քաղաքից քաղաք՝ իրենց գաղափարները տարածելու նպատակով:

11291865 image crop 1341x1496 1572000963 728 1006425360 1572245223 - Հոակին Ֆենիքս...

Վեգան 3 տարեկանից

  • Հոակին ֆենիքսը դեռ մակուց հրաժարվել է մսից, կաթնեղենից և ձվից: Նա նաև չի կրում հագուստ, որը պատրաստված է բնական մորթուց և կաշվից: Մի անգամ դերասանը նույնիսկ մերժել է հայտնի Prada նորաձևության տան գովազդում նկարահավելու առաջարկը հագուստի պատճառով: Իսկ ֆիլմերում նկարահանվելու համար հատուկ պայմնաագրային կետ կա, որում նշվում է, որ դերասանին պետք է տրամադրեն միայն արհեստական կտորից հագուստ:

Եղբոր մահը

  • Դերասանի ավագ եղբայրը՝ Ռիվեր ֆենիքսը, վախճանվել է Հոակինի ձեռքերում՝ թմրանյութերի չարաշահումից 1993 թվականին, 23 տարեկանում:

phoenix brothers - Հոակին Ֆենիքս...

  • Ի դեպ, 1988 թվականին երկու եղբայր կինոյի պատմության մեջ առաջին անգամ առաջադրվում են Օսկարի: Ֆենիքսը միշտ խուսափում է եղբոր մասին խոսելուց և չի սիրում, երբ իրեն համեմատում են Ռիվերի հետ:

49788fac60b40777fdda0274ea20c53e - Հոակին Ֆենիքս...

  • Դերասանի կյանքում կորուստները քիչ չեն եղել. մտերիմ ընկեր Հիթ Լեդջերի մահից հետո ֆենիքսը հերթական անգամ խորը դեպրեսիայի մեջ է ընկնում: Մտերիմ ընկերները՝ Քիանու Ռիվզը և Մեթ Դեյմոնը, միշտ նրան սատարել են:

Heath Ledger and Joaquin Phoenix 1024x807 1 960x757 - Հոակին Ֆենիքս...

  • «Ջոկեր» ֆիլմի նկարահանումների համար դերասանը ստիպված է եղել  նիհարել 24 կգ:

15145550 joker criticas wwwculturageekcom ar  1570739758 728 2c8a88d0c0 1571810624 - Հոակին Ֆենիքս...

  • Դերասանուհի Ռունի Մարայի հետ Հոակին Ֆենիքսը ծանոթացել է նկարահանումների ժամանակ: Զույգն արդեն երեք տարի է, ինչ միասին է, իսկ վերջերս էլ նրանք հայտնել են իրենց նշանադրության մասին:

187cf57e670c3d2b5145d1d65a87624e - Հոակին Ֆենիքս...

  • Երբեք ամուսնացած չի եղել: Աթեիստ է:

Կարդացեք նաև՝