Logo

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 04.04.2020ՄՇԱԿՈՒՅԹ
զ - Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները...

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են ծնվել համաշխարհային պատմության ամենահայտնի ու սիրված գործերը, ինչպե՞ս են սիրել աշխատել դասական գրողները։ Այդ ամենի մասին՝ մեր անդրադարձում։

Էռնեստ Հեմինգուեյ

Էռնեստ Հեմինգուեյն իր կյանքի ընթացքում տպագրել է 7 վեպ, պատմվածքների 6 ժողովածու, 2 գիտահանրամատչելի գիրք: Մահվանից հետո Հեմինգուեյի արխիվը ուսումնասիրվել է և հայտնաբերվել 10.000 էջ չհրատարակված գործեր: Դրանց մեծ մասը հեղինակը գրել է ննջարանում փակված՝ ոտքի վրա: Գրողը սիրում էր կանգնած աշխատել, նա հիմնականում ոտքի վրա էր գրում: Կուբայում «Ծերունին ու ծովը» վիպակի վրա աշխատելու տարիներին Հեմինգուեյը հաջողեցնում էր խմել մինչև ուշ գիշեր, և արթնանալ վաղ առավոտյան: Արթնանալուն պես ստեղծագործում էր գրամեքենայի առջև՝ կանգնած վիճակում,ինչից հետո սկսում էր դատարկել հայտնի «Floridita» շշերը:

hhhhhhh - Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները...

Վիրջինիա Վուլֆ

Բրիտանացի գրող, գրաքննադատ Վիրջինիա Վուլֆը երիտասարդ տարիքում նախընտրում էր կանգնած գրել: Քվենտին Բելլը՝ Վուլֆի զարմիկը, հավելում է, որ այդ սովորությունը գալիս էր փոքր տարիքում քույրերի մեջ եղած մրցակցությունից: Վուլֆի քույրը՝ Վանեսան, նկարչուհի էր և նկարում էր մոլբերտի առջև կանգնած: Բելլը նկատում է. «Սա ստիպեց Վիրջինիային մտածելու, որ իր զբաղմունքը կարող է ավելի քիչ դժվար թվալ, քան քրոջինը»: Հետագայում Վուլֆը փոխեց սովորությունը և անցավ նստած գրելուն:

Վիկտոր Հյուգո

Կանգնած գրելու սովորությունից չհրաժարվեց մեկ այլ գրող՝ Վիկտոր Հյուգոն։ Ի դեպ, իր «Փարիզի Աստվածամոր տաճարը» գրել է՝ փորձելով տեղավորվել խիստ վերջնաժամկետների մեջ : 1830-ի աշնանը նա մի քանի ամիս ուներ գիրքն ավարտելու համար: Ժամկետների մեջ տեղավորվելու համար Հյուգոն ինքն իրեն տնային կալանքի էր ենթարկել կողպել բոլոր հագուստներն ու թողել մի մոխրագույն շալ, որով էր կանգնում էր աշխատասենյակում և ստեղծագործում: Այս ծայրահեղ միջոցներն իրենց արդյունքը տվեցին և Հյուգոն Վեպն ավարտին հասցրեց ժամկետի մեջ:

Victor Hugo - Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները...

Մարկ Տվեն

Աշխարհահռչակ ամերիկացի գրող, երգիծաբան Մարկ Տվենը 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի։ Վերջինս նույնպես հորիզոնական դիրքի սիրահար էր։

մարկ տվեն  - Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները...

Թրումեն Կապոտե

Ամերիկացի վիպասան, կինոսցենարիստ, դրամատուրգ և դերասան Թրումեն Կապոտեի  պատմվածքներից, վեպերից, վիպակներից և պիեսներից շատերը, ներառյալ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» վիպակը  և «Սառնարյուն սպանություն» վեպը համարվում են գրականության դասական գործեր: Կապոտեի վեպերի, պատմվածքների և պիեսների հիման վրա ստեղծվել է առնվազն 20 ֆիլմ:  Թրումեն Կապոտեն ինքն իրեն կոչում էր «հորիզոնական գրող»:

Նա ասում էր՝ «Մինչև չպառկեմ անկողնուն կամ բազմոցին՝ ծխախոտն ու սուրճն էլ ձեռքիս տակ, չեմ կարողանում մտածել։ Ես պիտի ծխեմ և փոքր կումերով վայելեմ խմիչքը: Կեսօրին սուրճից անցնում եմ անանուխով թեյի, հետո խերեսի ու մարտինիի»: