Logo

Ի՞նչ դիտել տանը…

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 19.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
ֆիլմեր1 - Ի՞նչ դիտել տանը...

Քանի որ երկրում հաստատված է արտակարգ դրություն, մենք էլ ողջ օրը տանն ենք, ապա լավ ժամանց է պետք։ Ֆիլմեր դիտել, գրքեր կարդալ․․․ Այս հոդվածով առանձնացրել ենք ֆիլմեր, որոնք ասես մեր օրերի մասին լինեն․

Եվ այսպես՝ 5 ֆիլմ խառը ժամանակների, համաճարակների և անելեանելիության մասին…

1.Blindness/Слепота 2008թ.

Երկիր՝ Կանադա

Դերերում՝ Ջուլիանա Մուր, Մարկ Ռուֆալո, Գաել Գարսիա Բեռնալ

Տևողությունը՝ 121 րոպե

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մեգապոլիսում, որն անուն չունի: Հենց այստեղից էլ սկիզբ է առնում մի տարօրինակ և կործանարար համաճարակ՝ կուրության համաճարակը: Քաղաքի բնակիչները մեկը մյուսի ետևից կորցնում են տեսողությունը, որի հետևանքով էլ քաղաքը հայտնվում է կյանքի ու մահվան շեմին: Միայն մի կնոջ է անհասկանալի պատճառներով հաջողվում տեսնել: Նա չի կորցնում տեսողությունը: Հարց է առաջանում. արդյո՞ք նրան է հաջողվելու ուղեկցել, օգնել և մարդկանց փարոսը դառնալ:

 

2.Contagion/Заражение 2011թ.

Եկիր՝ ԱՄՆ

Դերերում՝ Մեթ Դեյմոն, Ջուդ Լոու, Քեյթ Ունինսլեթ, Մարիոն Քոտիյար, Գվինեթ Փելթրոու, 

Տևողությունը՝ 106 րոպե

Մահացու վիրուսը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ: Մի խումբ բժիշկներ, որոնք աշխատում են միջազգային առողջապահական կազմակերպությունում, համատեղ ուժերով փորձում են կանխարգել համաճարակի ալիքը: Ֆիլմի դերասանական կազմն արդեն խոստումնալից է, դե իսկ սյուժեն՝ արդիական:

3.The Masque of the Red Death/Маска красной смерти 1964թ.

Երկիր՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ

Դերերում՝ Վինսենթ Փրայս, Ջեյն Էշեր

Տևողությունը՝ 89 րոպե

Ֆիլմը նկարահնված է Էդգար Պոյի պատմվածքի հիման վրա: Ժանտախտով հիվանդ արքայազնը մեծ ու շքեղ պարահանդես է կազմակերպում: Հրավիրում է բարձրաշխարհիկ մարդկանց ու կարծես դրանով հրաժեշտի գիշեր է կազմակերպում: Իրականում դա լինում է նրա կյանքի վերջին խրախճանքը:

4.The Cassandra Crossing/Перевал Кассандры

Երկիր՝ Մեծ Բրիտանիա

Դերերում՝ Սոֆի լորեն, Ռրիչարդ Հարիս

Տևողությունը՝ 129 րոպե

Հետախուզության աշխատակիցը պարզում է, որ տրանսատլանտյան չվերթի ժամանակ ուղևորներից մեկը հիվանդ է վտանգավոր ու մահացու հիվանդությամբ: Համաճարակ, որի բուժման մեթոդները դեռ չեն հայտնաբերվել: Հետախոզության աշխատակիցը կապվում է ուղևորների մեջ միակ բժիշկի հետ: Սակայն նրան շատ ուշ է հաջողվում կանխարգելել համաճարակի տարածումը: Այդ իսկ պատճառով ֆիլմի հերոսը ստիպված է լինում դիմել ծայրահեղ քայլերի՝ գիտակցված մահվան տանելով բոլոր ուղևորներին:

5.Epidemic/Эпидемия 1987թ.

Երկիր՝ Դանիա

Դերերում՝ Ալլան դե Վաալ,Օլե Էռնս

Տևողությունը՝ 106 րոպե

Համակարգչային վիրուսը ոչնչացնում է  «Ոստիկանն ու մարմնավաճառը» ֆիլմի սցենարը: Ու չնայած նրան, որ Լարսը և Նիլսը  երկու տարի շարունակ աշխատել են սցենարի վրա, հիմա բոլորովին այն չեն հիշում, չեն մտաբերում՝ ինչի մասին էր: Այդ իսկ պատճառով նստում ու սկսում են նոր սցենար գրել «Համաճարակ» վերնագրով: Մի սարսափելի պատմություն այն մասին, թե ինչպես է մահացու համաճարակը կլանում ամբողջ Եվրոպան: Ու քանի դեռ նրանք զբաղված են նաև ֆիլմի համար ֆինանսական աջակցության փնտրտուքով, իրական համաճարակ է բռնկվում…

Կարդացեք նաև՝