Logo

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կոճապղպեղը [իմբիր]

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 31.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
imbir - Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կոճապղպեղը [իմբիր]

Վերջին օրերին սխտորի համազգային պաշտանմունքին փոխարինելու է եկել կոճապղպեղի հանդեպ հետաքրքրությունը. բոլորը պնդում են՝ կոճապղպղեղ կերեք։ Շուկայում վերոնշյալ ապրանքի գնաճն էլ՝ վառ ապացույց։ Մենք փորփրել ենք և ձեզ ենք ներկայացնում կոճապղպղեղի օգտակար հատկությունները։ Վերջիվերջո, ի՞նչ դրական ազդեցություն կարող է այն ունենալ մեր օրգանիզմի վրա։ Դե ինչ,

կոճապղպեղի 10 օգտակար հատկությունները

1.Կոճապղպեղը լավ մարսողություն ունենալու հիասքանչ միջոց է։ Ստամոքսի խանգարման դեպքում կարելի է կոճապղպեղով ու մեղրով թեյ խմել։ Իսկ եթե դուք մետեորիզմ ունեք, այսպիսի թեյախմությունները հենց ձեզ համար են։

2.Ամեն առավոտ մեկ բաժակ կոճապղպեղով ջուր խմելը կօգնի կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։

3.Կոճապղպեղը կարող է կանխել հետվիրահատական սրտխառնոցը. հարկավոր է ընդամենը վերցնել մի կտորն ու ծամել այն։

4.Կոճապղպեղը քաղցկեղի դեմ պայքարելու լավ միջոց է, այն ոչնչացնում  է ձվարանների քաղցկեղի բջիջները, ինչպես նաև նվազեցնում հաստ աղիքի բորբոքումների մակարդակը՝ նվազեցնելով հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկերը։

5.Կոճապղպեղն ու մեղրը նաև պայքարում են կոկորդի ցավի ու հազի դեմ։

6.Գլխացավերի դեմ նույնպես կարելի է պայքարելի կոճապղպեղի օգնությամբ. միգրենի դեպքում հարկավոր է կոճապղպեղին ավելացնել անանուխ։

7.Բժիշկները վկայակոչում են նաև կոճապղպեղի դրական ազդեցությանը իմպոտենցիայի և անպտղության կանխարգելման համար: Այն ունի հորմոնանման ազդեցություն և կարգավորում է էնդոկրինային գործառույթը:

8.Կոճապղպեղի հակաօքսիդանտային հատկությունը թույլ է տալիս պայքարել զանազան մակաբույծների դեմ:

9.Կոճապղպեղն օգնում է նվազեցնել մարմնի անառողջ զանգվածը, փորի և ազդրերի շրջանից վերացնել ավելորդ ճարպը: Այս մթերքը վստահաբար կարելի է մտցնել առողջ սննդի ցանկում:

10.Կոճապղպեղն ամրացնում է անոթների պատերը, նպաստում է աթերոսկլերոզի բուժմանը, թարմացնում է շնչառությունը և պայքարում բերանի  խոռոչի խնդիրների դեմ: