Logo

Իլոն Մասկի նախկին ընկերուհի Գրայմսը քննադատել է Մարկ Ցուկերբերգին

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:00 / 30.08.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Գրայմս

Իլոն Մասկի նախկին ընկերուհին՝ երգչուհի Գրայմսը, քննադատել է Մարկ Ցուկերբերգի՝ սեփական մետավերս ստեղծելու գաղափարը։ Գրայմսը արտահայտել է իր արհամարհանքը տեխնոլոգիական մագնատի ծրագրերի նկատմամբ՝ հայտարարելով, որ Meta-ի համահիմնադիրը բավարար որակավորում չունի այս ոլորտում։

Օգոստոսին Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ թողարկում է իր Horizon Worlds մետավերսը և ցուցադրել իր նոր վիրտուալ ավատարը, որն անմիջապես քննադատության արժանացավ համացանցում: Օգտատերերը ծիծաղել են պատկերի որակի վրա, ինչից հետո այն դարձել է վիրուսային մեմերի ստեղծման պատճառ։ Ցուկերբերգը պատասխանել է քննադատություններին։

«Այո, սա իսկապես բավականին պարզունակ լուսանկար է, բայց մենք դա արեցինք շտապելով, որպեսզի ժամանակին հասնենք ծրագրի գործարկմանը», - բացատրել է Ցուկերբերգը:

Գրայմսն իր կարծիքը նույնպես հայտնել է այս հարցի վերաբերյալ Twitter-ում։

Մարկ Ցուկերբերգ 1

«Եթե Ցուկերբերգը «հսկում է մետավերսիան», ապա այն կարելի է մեռած անվանել։ Իսկ այն մարդիկ, որոնք մտածում են արվեստի ու մշակույթի մասին, հաստատ այլ բան կանեն։ Սա վատ արվեստ է։ Միայն այս կերպարի որակը խոսում է այն մասին, թե որքան ապաշնորհ է նա այս ոլորտում»,- գրել է Մասկի նախկին ընկերուհին։

Խոսքն այս ավատարի մասին է՝

Մարկ Ցուկերբերգ 2