Logo

Իլոն Մասկը ասում է…

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 18.01.2021ՄՇԱԿՈՒՅԹ
xSC 1 - Իլոն Մասկը ասում է...
  • Ես ուզում եմ լինել այն ամենի մասը, ինչը փոխում է աշխարհը։

 

  • Մանկության տարիներին ես ապշում էի, թե մտքերի ինչ պայթյուն կարող է լինել ցանկության դեպքում։ Ես զարմանում էի, որ դեռ ունեմ 10 մատ։

 

  • Ես ունեմ սեփական անհաջող փորձերի գերեզմանատունը։ Այնտեղ կան շատ քանակությամբ դատարկ փոսեր, որոնք սպասում են, որ իրենց մեջ ինչ-որ բան լցվի։ Բայց ես ամեն ինչ անում եմ, որ դրանք դատարկ մնան։

 

  • Սխալվելը սարսափելի չէ։ Կարևորը՝ ամեն անգամ սխալվես նոր բանում։

 

  • Երբ դու կունենաս առաջին միլիոնը, քո կյանքը կփոխվի։ Յուրաքնաչյուրը, ով  պնդում է, որ դա այդպես չէ, անհեթեթություն է խոսում։

 

  • Լավ ընկերություն ստեղծելը լավ կարկանդակ թխելու պես է։ Պետք է ուղղակի ճիշտ չափաբաժնով ճիշտ բաղադրամասեր վերցնել։

 

  • Այո, մարդիկ եղել են Լուսն վրա, բայց դրանից հետո ոչ մի էական քայլ չեն արել։ Ես նույնիսկ չեմ լսում հաջորդ քայլն անելու լուրջ մտադրությունների մասին։

 

  • Իմ ամենամեծ սխալը ինչ-որ մեկի տաղանդի, այլ ոչ թե անձնական որակների վրա հույս դնելն է։ Բայց շատ կարևոր է, երբ մարդը բարի սիրտ ունի։

 

  • Երբ ես խոսում եմ մի բանի մասին, այն անպայման լինում է։ Միշտ չէ, որ ըստ ժամանակացույցի, բայց լինում է։

 

  • Ես երբեք չեմ վճարել մարդկանց նրա համար, որ ձևացնեն, թե սիրում են իմ արտադրանքը։

 

  • Շատերը փոփոխություններ չեն սիրում, բայց մենք պետք է սովորենք ընդունել դրանք։ Փոփոխությունների այլընտրանքը աղետն է։