Logo

Ինչ դիտել տանը. գարնանային մթնոլորտ ունեցող ֆիլմացանկ

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 06.04.2021Ռեժիսորներ
154B1BC4 3D11 40B7 B3A7 C7EB1A496DB4 - Ինչ դիտել տանը. գարնանային մթնոլորտ ունեցող ֆիլմացանկ

Գարնանային տրամադրությունն արդեն ամբողջությամբ և լիիրավ իշխում է՝ այդ իսկ պատճառով կարելի է վերհիշել բոլոր ծաղկաշատ, արևոտ, նախաամառային, տրամադրող կանաչ բնապատկերներով և փթթող այգիներով լի ֆիլմերը, որտեղ լանդշաֆտը դառնում է ինքնուրույն և լիարժեք գործող դերակատար։ Անշտապ զբոսանքներով, քամուց և արևից պաշտպանող հնաոճ գլխարկներով ու թեթև թիկնոցներով և կանաչախիտ տեսարաններով հագեցած ֆիլմերը՝ Թիմ Բարթոն ֆենթեզիից մինչև Ջեյմս Էյվորիի կոստյումային մելոդրամա, սպասում են Ձեզ։

 

 

«Տեսարանով սենյակը» / “A Room With a View”, Ջեյմս Էյվորի, 1985 

68CC036F 30C8 4861 B8F1 DCC7EAD55B29 960x658 - Ինչ դիտել տանը. գարնանային մթնոլորտ ունեցող ֆիլմացանկ

 

Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Էյվորին 20-րդ դարասկբզի գրականության մեծ երկրպագու է՝ ակադեմիական մոտեցմամբ էկրանավորել է գրողներ Հենրի Ջեյմսի և Էդվարդ Ֆորսթերի վեպերը, վերարտադրել նրբագեղ և բարձրաշխարհիկ սոցիալական օղակների վեհ հոգեբանակն խնդիրներն ու առօրեական հոգսերը։ Իր «Տեսարանով սենյակը» հենց Ֆորսթերի համանուն վեպի կինո-ադապտացիան է, որն արդյունքում արժանացել է 3 «Օսկար»-ի և կողք կողքի միավորել փայլուն դերասանական կազմ՝ հիմնականում՝ բրիտանական. Մեգի Սմիթ, Հելեն Բոնեմ Քարթեր, Ջուդի Դենչ, Դենիել Դեյ Լյուիս, Ջուլիան Սենդզ և այլք։

Բարեկիրթ և ազնվական անգլիացիների անշտապ և կասկածամիտ դեմքի արտահայտությամբ լի արկածները Իտալիայում՝ այնուհետև դրանց սրընթաց զարգացումներն արդեն իսկ հայրենի հողում կհետաքրքրեն այդ ժամանակաշրջանի երկրպագուներին, գումարած՝ սա Հելեն Բոնեմ Քարթերի առաջին մեծ դերերից է։

 

«Մեծ ձուկ» / “Big fish”, Թիմ Բարթոն, 2003

 

 

 

80-ականներից մինչ մեր օրերի ամենաէքսցենտրիկ կինոհեքիաթասած Թիմ Բարթոնի «Մեծ ձուկ»-ը սպեցիֆիկ ֆիլմ է՝ ինչպես և բազմաթիվ այլ նմանատիպ նախագծեր, որտեղ ֆենթեզի ժանրը ստեղծված է մեծահասակների համար։ Ռիսկային ուղի, որով միշտ չէ, որ քայլում են շատերը, այն գրեթե երբեք չի ընդգրկում լայն լսարանի։ Էկլեկտիկ հերոսներով և երկակի աշխարհով կառուցված հեքիաթը նախևառաջ ինքնաճանաչողական ճամփորդություն է՝ ժամանակի և ընտանիքի անդամներին քերոլյան հայելու հակառակ կողմից տեսնելու միջոցով։

Բազմաթիվ ռետրո ատրիբուտները, լայն կիսաշրջազգեստները, ծաղկած դաշտերը և գողտրիկ դեկորները համալրում են Բարթոնի կինեմատոգրաֆի լուսավոր կողմը։

 

«Էմմա» / “Emma”, Դուգլաս ՄքԳրեթ, 1996

1BC5E038 1B83 440C 8401 C3B4F767C520 - Ինչ դիտել տանը. գարնանային մթնոլորտ ունեցող ֆիլմացանկ

 

Ջեյն Օսթինի հանրահայտ համանուն վեպի էկրանավորումներից մեկը, որը նկարահանվել է 25 տարի առաջ՝ անգլիական առանձնատների և ինքնահավան արիստոկրատիայի բարքերի ու բարդույթների ֆոնին ձավալվող՝ դիտվում   էժամանակակից կատակերգությունների առոգանությամբ։ Էմման (Գվինեթ Փելթրոու) ապրում է ամուրի հոր հետ և զբաղված է ակտիվ հանրօգուտ գործունեությամբ՝ ծանոթացնում է միմյանց չամուսնագած ընկերներին։ Իհարկե, զավեշտալի իրավիճակներն ու անսպասելի զարգացումները երկար սպասեցնել չեն տալիս՝ ստեղծելով սիրային խառնաշփոթ և հարաբերություններ պարզելու բազմաթիվ առիթներ։

Թեև ֆիլմից վեպը կարդացած գրքասերների տպավորությունները խիստ տարբերվում են, և որոշ հերոսներ պատկերված մեղմ ասած ոչ մաքսիմալ ճշգրտությամբ՝ այնուամենայնիվ «Էմման» զվարճալի է և ոչ ամբիցիոզ՝ նմանատիպ ժանրի պարագայում տնային կինոդիտման համար հարմար տարբերակ։

 

«Տոսկանյան արևի տակ» / “Under the Toscan sun”, Օդրի Ուելս, 2003

Եվս մեկ գրքի էկրանավորում ինքնաճանաչման, կոմֆորտ զոնայից դուրս գալու և սեփական կյանքը ռեստարտ տալու մասին՝ անգամ օտար երկրում։ Իհարկե, իտալական միջավայրում՝ պաստայի, պիցայի և ռավիոլիի հայրենիքում ջերմացնող արևի տակ ամեն ինչ ավելի հմայիչ է թվում, քան շատ հաճախ իրականում գոյություն ունի։ Նմանատիպ ֆիլմերը, ինչպես և Դայան Լեյնի մասնակցությամբ «Տոսկանյան արևի տակ»-ը ավելի շատ նման են էսկապիզմի, սակայն եթե չտարվես գեղեցիկ պատկերով կարող են ծառայել որպես հոգեթերապևտիկ սեանս՝ այն էլ գինու և հմայիչ տեղաբնակների մասնակցությամբ։ Եվ առհասարակ՝ պարտադիր չէ մեկնել Իտալիա մաքուր օդին մեկ գավաթ որակյալ գինի վայելելու համար։

 

«Վառ աստղ» / “Bright star”, Ջեյն Քեմփիոն, 2009

 

Հանրահայտ ռեժիսոր Ջեյն Քեմփիոնի այս ֆիլմը պատմում է անգլիացի պոետ Ջոն Քիթսի վերջին տարիների և վառ սիրավեպի մասին, որի շնորհիվ նա ստեղծագործել է, ուժ գտել իր մեջ և անկեղծ սիրել։ Շքեղ և միևնույն ժամանակ նրբագեղ կոստյումները, ծաղկող ծառերի բողբոջները, երփներանգ դաշտերը և Կիթսի տողերը, որոնք կարդում է պոետին մարմնավորող Բեն Ուիշոուն (ցանկալի է ֆիլմը դիտել բնօրինակով՝ անգլերեն): Արթնացող բնությունն իր ամբողջ հմայքով, երիտասարդ կինը (Էբբի Քորնիշ), ով դառնում է պոետի մուսան և շուրջոբոլորը եռացող կյանքը՝ նման կոնտրաստի վրա Քիթսի կյանքի վերջին շրջանը, իհարկե, խորհրդանշական է։

Քեմփիոնը սիրում է օգտագործել բնությունն իբրև դեկորացիա՝ ազնիվ, իսկական և առանց չափազանցությունների։ Նմանատիպ գեղագիտական պատկերից հետո մնում է միայն գտնել տրամադրող երկար զգեստներ և ուղևորվել զբոսախնջույքի։