Logo

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 29.04.2020Ռեժիսորներ
BFA3D98F 0147 4BFB B3E4 113C3B87D440 - Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Vnews-ը շարունակում է կիսվել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայտնի և սիրված կինոգործիչների առանձնացրած ֆիլմացանկերով։ Օսկարակիր ավստրալիացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը, որը սեպտեմբերին պետք է գլխավորի Վենետիկի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմը, կիսվել է իր սիրելի ֆիլմերով, որոնց մեծ մասը դիտել է դեռևս երիտասարդ տարիքում, խորհուրդ է տալիս բաց չթողնել այս՝ համաշխարհային կինեմատոգրաֆի ուշագրավ նմուշները։

 

D95223B2 157B 4386 9EF2 4CADF50BCFD1 960x540 - Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

«Սովորական մարդիկ» / “ORDINARY PEOPLE” (1980)

Դերասան Ռոբերտ Ռեդֆորդի ռեժիսորական դեբյուտը մի ընտանիքի մասին է, որտեղ անփույթ պատահարի արդյունքում մահանում է ավագ որդին։ Ֆիլմն արժանացել է 4 «Օսկար»-ի և 5 «Ոսկե գլոբուս»-ի՝ այդ թվում նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում։

«Երբ պետք է աշխատեի Ռոբերտ Ռեդֆորդի հետ՝ չէի դադարում մտածել այս՝ սիրտ մորմոքեցնող ֆիլմի մասին։ Կասկած չկա, որ այն ընտանեկան հանգույցների քանդման մասին է, իսկ Մերի Թեյլերի Մուրի մոր կերպարը պարզապես փայլուն է»։

 

9BF8CC9E 72D0 4B19 AFA2 8C5E87845FB6 960x541 - Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

«Ջազում միայն աղջիկներ են» / “SOME LIKE IT HOT” (1959)

Բիլի Ուայլդերի լեգենդար կատակերգությունը, որտեղ Թոնի Քյորթիսի ու Ջեք Լեմոնի հերոսները, փախչելով մաֆիայից, թաքնվում են կանացի նվագախմբում և հանդիպում Մերիլին Մոնրոյի լեգենդար հերոսուհուն։

«Հիշում եմ, թե ինչպես էի ուժասպառ ծիծաղում ծովափի տեսարանների ժամանակ»։

 

75E22388 C0BC 42C8 A95F 616E0653E444 - Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

«Կոյաանիսքատսի» / “KOYAANISQATSI” (1982)

Միացյալ Նահանգների հեղինակային կինոյի կարևորագույն ժամանակակից ռեժիսորներից մեկի՝ Ջոֆրի Ռեջիոյի ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում քաղաքի ու լանդշաֆտների պատկերներ են՝ ստեղծված  slow-motion և time-lapse կադրերով, ինչին գումարվում է աշխարհահռչակ Ֆիլիփ Գլասի երաժշտությունը։ Վավերագրական ֆիլմը չունի նարատիվ ու հեղինակի խոսք, տեսաշարն ու երաժշտական մասը ստեղծում են ամբողջ ֆիլմի անկրկնելի մթնոլորտը։

«Հիպնոզացնող։ Այս ֆիլմն ազդում է ինձ վրա, բջիջների մակարդակի վրա»։

 

AE714A37 D5F3 49A1 953F EF7170717E42 960x721 - Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

«Իմ քեռին» / “MON ONCLE” (1958)

Ժակ Տատին 20-րդ դարի խոշորագույն ֆրանսիացի կատակերգակներից է, իսկ «Իմ քեռին» իր առաջին գույնավոր ֆիլմն է, որտեղ հանդիսատեսը տեսնում է Տատիի ֆիլմագրության գլխավոր կրկնվող հերոսին՝ մսյե Յուլոյին նոր էքսցենտրիկ ու զավեշտալի իրավիճակներում։ Հին Ֆրանսիայի կատակերգությունների աուտենտիկ բույրն ու հմայքը գումարած հիանալի դիզայներա-ճարտարագիտական նկարահանման վայրեր։

«Մայրս էր ցույց տվել ինձ այս ֆիլմը. ավելի ստույգ՝ Ժակ Տատիի բոլոր ֆիլմերը, երբ ես երիտասարդ էի։ Ես էլ իմ հերթին նույն բանն արեցի տղաներիս հետ»։

 

1F8ABE85 F442 4E12 A175 7E65396D852D 960x540 - Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

«Հանքափորի աղջիկը» / “COAL MINER’S DAUGHTER” (1980)

Հայտնի քանթրի երգչուհի Լորեթ Լինի մասին պատմող կենսագրական և երաժշտական դրաման, որտեղ երգչուհուն մարմնավորող Սիսի Սփեյսեքը սույն դերակատարման համար արժանացել է «Օսկար»-ի և «Ոսկե գլոբուս»-ի։ 34 ամյա Թոմի Լի Ջոնսը հանդես է գալիս Լորեթի ամուսնու դերով։

«Ես Սիսի Սփայսեքի մեծ երկրպագուն եմ, իր քնքուշ ուժն ու շրջապատող աշխարհի հետ մղվող պայքարը դյութում են ինձ։ Բացի այդ, շատ եմ սիրում Թոմի Լի Ջոնսին և սա իր մասնակցությամբ առաջին ֆիլմն էր, որ տեսել եմ»։