Logo

Ինչ նայել 2021-ին. 10 սպասված ֆիլմ

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 14.01.2021Կինո
ԱՍՈԴԵՈՌ - Ինչ նայել 2021-ին. 10 սպասված ֆիլմ

2020-ը, հասկանալի պատճառներով, այդքան էլ հարուստ չէր կինոպրեմիերաներով։ հուսանք 2021-ը նույն կերպ չի լինի։ Իսկ դուք ո՞ր ֆիլմին եք սպասում։

«Чудо-женщина: 1984»  (հունվար 14)

2017-ի «Հրաշք կինը» ֆիլմի շարունակությունը, որտեղ գլխավոր դերում խաղում է գեղեցկուհի Գալ Գադոտը: Այս անգամ իրադարձությունները ծավալվում են 1984 թ.ազդեցիկ և հաջողակ գործարարը (Լորդ) երազում է աստված դառնալ հասարակ մահկանացուների շրջանում և հավաքում է կախարդական իրեր: Որոնումների մեջ նրան օգնում է պատմության մասնագետ Բարբարա Էն Միներվան, բայց պլանները կարծես չեն իրագործվում։

«Малькольм и Мари» (փետրվարի 5 )

Սև ու սպիտակ դրամա Netflix-ի և Euphoria-ի հեղինակ Սեմ Լևինսոնի կողմից `Զենդայայի և Ջոն Դ. Վաշինգտոնի մասնակցությամբ: Սյուժեի կենտրոնում ռեժիսորն ու նրա ընկերուհին են, ովքեր քննարկում են նոր կինոնկարը և անցյալի հարաբերությունները։ Ֆիլմը նկարահանվել է համաճարակի ընթացքում, խիստ գաղտնիության պայմաններում:

«King’s Man: Начало» (փետրվարի 18)

Օքսֆորդի դուքսի ժառանգը «Քինգսման» գերհետախուզական կազմակերպության պատմության մեջ առաջին և ամենատաղանդավոր օպերատիվներից մեկն է: Նա երազում էր ծառայել ի շահ Անգլիայի, բայց հայտնվում է լրտեսների ու մարդասպանների աշխարհում…

«Земля кочевников» (մարտի 25)

 Ֆիլմը«Օսկա -2021» -ի գլխավոր հավակնորդներից մեկն է և Վենետիկի կինոփառատոնի դափնեկիր: Ֆրենսիս ՄաքԴորմանդի մասնակցությամբ դրաման պատմում է 60-ամյա մի կնոջ մասին, ով իր քաղաքում միակ գործարանի փակվելուց հետո մնում է առանց աշխատանքի…

«007: Не время умирать» (ապրիլի 1)

25-րդ (և վերջին՝ Դանիել Քրեյգի հետ) Ջեյմս Բոնդի ֆիլմը հասնելի կլինի ապրիլին։ Առևանգված գիտնականի և մարդկությանը սպառնացող նոր սպառնալիքի պատճառով հերոսը պետք է վերադառնա իր ծառայությանը։

«Черная вдова» (մայիսի 6)

Սուպերհերոսական  նորույթ Marvel-ից: Ինչպե՞ս Նատաշա Ռոմանոֆը դարձավ Սև այրի և «Վրիժառուների» մի մասը, և ի՞նչ եղավ նրա ու Քլինթ Բարտոնի հետ Բուդապեշտում:

«Форсаж 9» (մայիս 27)

Դոմինիկ Տորետոյի նոր արկածները։ Ի դեպ, Շարլիզ Թերոնը նույնպես կլինի ֆիլմում:

«Дюна» (սեպտեմբերի 30)

Տարվա ամենասպասված պրեմիերաներից մեկը. Ֆանտաստիկ դրամա ամենաթեժ դերասանական կազմի հետ (Թիմոթի Շալամե, Զենդայա, Ռեբեկա Ֆերգյուսոն և շատ ուրիշներ): Մարդկությունը բնակություն է հաստատել հեռավոր մոլորակներում, և հզոր ընտանիքները անընդհատ պայքարում են բնակեցված տարածքի վրա իշխանության համար. այս անգամ դիմակայության կենտրոնում է գտնվում Արակիս մոլորակը։

«Шерлок Холмс – 3» (դեկտեմբեր 22)

Շերլոք Հոլմսը և Վաթսոնը կրկին բացահայտում են ամենախճճված գործերը։

«Матрица – 4» (դեկտեմբերի 23)

Սցենարային մանրամասները հայտնի չեն, բայց Կիանու Ռիվզը ասել է, որ «Матрица – 4»-ը սիրո պատմություն է։