Logo

Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 09.12.2019ՄՇԱԿՈՒՅԹ
Քանյե ուեսթթթ - Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ
Վերջերս մեծ տարածում գտավ և սիրվեց Քանյե Ուեսթի «Closed On Sunday» երգը, որի տեսահոլովակում երգիչը ներկայացել է իր ընտանիքի անդամների հետ: Երգի թարգմանությունն ու նշանակությունը՝ ստորև:

Քանյե Ուեսթի «Closed On Sunday»

7f2c223a27e1eaebc2914607566e5559 1 - Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ

«Կիրակի փակ է, դու իմ «Չիք-Ֆիլ-Էյ»*,
Կիրակի փակ է, դու իմ «Չիք-Ֆիլ-Էյ»,
Դադարեք սելֆի անել, հետաձգեք Ինստագրամը,
Հավաքվեք ընտանիքով, ձեռք ձեռքի տվեք, աղոթեք:
Երբ դուստրեր ունենաք, պաշտպանեք նրանց
Զգուշացեք օձերից, թույլ մի տվեք նրանց գայթակղել ձեզ:
Կիրակի փակ է, դու իմ «Չիք-Ֆիլ-Էյ»,
Դու իմ «համար 1»**-ն ես, լեմոնադի հետ:
Մեծացրեք ձեր որդիներին, դաստիարակեք նրանց հավատքով,
Ուղեկցեք նրանց գայթակղությունների միջով, 
Վստահ եղեք, որ նրանք գիտեն դրանց մասին,
Հետևեք Հիսուսին, լսեք ու հնազանդվեք նրան:
679fe43470ce14fc2f584184e5a19861 960x712 - Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ
Հերիք է ապրել հանուն մշակույթի, մենք ոչ ոքի ստրուկը չենք…
Ես կպաշտպանեմ տունն իմ,
Եթե անգամ մենակ լինեմ այդ գործում,
Ես խոնարհվում եմ Թագավորի գահի առջև, 
Իմ կյանքը նրանն է, ես ինձ չեմ պատկանում:
Ես աղոթում եմ Աստծուն, որ նա ուժ տա իմ ձեռքին,
Նրանք կրկնակի կմտածեն, իմ հողին ոտք դնելուց առաջ:
Ես սահմանագիծ եմ տանում , այն ուրվագծվում է ավազին,
Փորձության ենթարկիր ինձ, կտեսնես, որ չեմ կատակում:
Իսկ հիմա հեռու գնա ընտանիքիցս, ձեռքերդ ետ քաշիր,
Ես իմ զենքը ստացել եմ հոգիների հողերում:
Հեզաբել***, ես քեզ ոչ մի շանս չեմ թողնի…
Հեզաբելին ոչ մի շանս չի մնա:

«Չիք-Ֆիլ-Էյ»»:

asdfadfasdfasdfasdfasdf 1575132203 640x360 - Ինչի՞ մասին է «Closed On Sunday»-ը. Քանյե Ուեսթ

 

*«Չիք-Ֆիլ-Էյ»– ամերիկյան արագ սննդի ռեստորանների ցանց:

**«համար 1»– ընթրիք «Չիք-Ֆիլ-Էյ»-ում, որն օր մեջ ներառում է հավով սենդվիչ, կարտոֆիլ ֆրի ու հյութ:

***Հեզաբել– Իսրայելի թագավոր Ախավի կինը: Յեզեբել անունը համարվում է արատավոր, անհավատ կանանց խորհրդանիշ: