Logo

ինչպե՞ս քաշ չհավաքել այս օրերին [Լիդիա Այվազյան]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 17.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
89692750 2788213901267366 8514617877993619456 o - ինչպե՞ս քաշ չհավաքել այս օրերին [Լիդիա Այվազյան]

Միանգամից մի քանի պայման, որոնք նպաստում են քաշի ավելացմանը․․․

պարզաբանում է սննդաբան Լիդիա Այվազյանը

  • տեղաշարժման սահմանափակում
  • սթրես/լարվածություն
  • ռեժիմի խախտում

Ճիշտ ժամանակն է սննդակարգը կարգավորելու․ խորհուրդ է տալիս Լիդիան։


Ունենք հնարավորություն հաճախ և քիչ չափաբաժիններով ուտել և դա շատ լավ է։


Նախապես կազմեք սննդակարգի սխեման այնպես, որ օրվա ընթացքում ունենաք ամենաքիչը 3 չափաբաժին բանջարեղեն։


Սնունդընդունումների արանքում 2-3 ժամ առնվազն պահեք, իսկ այդ ընթացքում աշխատեք բերանը ոչինչ չդնել։


Սուրճի փոքրիկ սեղանների վրայից վերցրեք և աչքից հեռու պահեք քաղցրեղենը, դրանք փոխարինեք շերտատած բանջարեղեններով և մրգերով։


ածխաջրերի մասին


Մի մոռացեք, լիարժեք էներգիայի, լավ տրամադրության և հետևաբար նորմալ իմունիտետի համար մեզ պետք են ածխաջրեր։


Ընդունած էներգիան պետք է ծախսել, այլապես այն ոչ մի տեղ չի կորչի, այլ կվերածվի ճարպի:


Ինչպե՞ս ծախսել էներգիա


Զբոսանքները մաքուր օդին խրախուսվում են, բայց դրանց համար պետք է պահպանենք անվտանգության կանոնները․ զբոսանքը կազմակերպեք քիչ մարդաշատ վայրերում, հիշեք, որ կվարակվեք, եթե օդում վարակի կոնցենտրացիան բարձր լինի։


Դուրս մի եկեք զբոսանքի խմբերով։


Ամեն անգամ քայլելու տարածքը մեծացրեք/ երկարացրեք։


Տուն վերադառնալուն պես լվացեք ձեռքերը՝ 20 վայրկյան առնվազն։


Փոխեք վերանհագուստը։

։
Տան պայմաններում ևս կարելի է էներգիա ծախսել, օրինակ տանը մաքրություն անելով։

ՏԱՐԱԾԵԼԻնչպե՞ս քաշ չհավաքել այս օրերին..

Gepostet von Սննդակարգ և Առողջություն / Diet and Health am Dienstag, 17. März 2020