Logo

Ինչպե՞ս քաշ չհավաքել տոներին [խորհուրդներ Լիդիա Այվազյանից]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 17.12.2019ՄՇԱԿՈՒՅԹ
լլ - Ինչպե՞ս քաշ չհավաքել տոներին [խորհուրդներ Լիդիա Այվազյանից]

Գիտենք, տոներին սեղանները լեփ լեցուն են լինում գայթակղություններով․ համեղ աղցաններ, ճարպոտ նախուտեստներ, քաղցրավենիք, ընկուզեղեն (այդքան նույնիսկ ամբողջ տարվա ընթացքում չենք ուտում), ալկոհոլ…

Ի՞նչ, ոչ մի բան չի կարելի, ի՞նչ է….

Կարծում եմ պետք է թուլանալ և ամանորյա գիշերը հաճույք ստանալ տոնից, մեկ օրում դուք ճարպ չեք կուտակի, հավատացեք ինձ:

Այլ բան է, եթե դուք պատրաստվում եք թուլանալ և ոչ մի բանում ձեզ չզրկել 10 օրվա ընթացքում:

Հիմա մի քանի խորհուրդ հենց տոնական գիշերվա համար

 

31-ին խորհուրդ եմ տալիս օրը սկսել սովորական օրվա նման՝ նախաճաշ, ճաշ, որից հետո միջուտեստել, որ երեկոյան տոնական ընթրիքին շատ քաղցած չլինել:

Սեղանի մոտ

🎄 Ընտրեք փոքր ափսե։ Ապացուցված է, որ փոքր ափսեով ակամա ավելի քիչ ենք ուտում։

🎄Կերեք դանդաղ, առջևում ամբողջ գիշերն է։

🎄Ընտրեք համեմատաբար հասարակ ուտեստներ (խառը ուտեստներում սովորաբար ավելի շատ կալորիա է լինում)։

🎄Ընտրեք սպիտակուցը – միս, ձուկ, ծովամթերք, լոբի։

🎄Ամպայման սպիտակուցի կողքը դրեք բանջարեղեն կամ բանջարեղենային աղցաններ՝ համեմված ձեթով, քացախով, լիմոնով։

🎄Ալկոհոլը․․․ հիշեք չափաբաժինների մասին, կանանց՝ 1 բաժին, տղամարդկանց՝ 2։

🎄ՀԻՇԵՔ շատ քանակությամբ ալկոհոլը հա՛մ կալորիական է, հա՛մ գրգռում է ախորժակը ։

🎄Դեսերտին ընտրեք նոր տարվա սիմվոլը՝ ՄԱՆԴԱՐԻՆՆԵՐ։