Logo

Ինչպես կատուն փրկեց նորածնին ջրհեղեղի ժամանակ․ մի նկարի պատմություն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:20 / 06.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Սուրբ Էլիզաբեթի ջրհեղեղ

Հին ժամանակներից պատմական ժանրի նկարիչները, որպես կանոն, իրենց կտավներում արտացոլում են իրական պատմական իրադարձություններ, ինչը միանգամայն տրամաբանական է։ Այդ կերպ ողբերգությունը, որը 1421 թվականին տեղի ունեցավ Նիդեռլանդների ափին, չորս դար անց իր արտացոլումը գտավ հոլանդական ծագմամբ բրիտանացի նկարիչ Լոուրենս Ալմա-Թադեմայի գեղանկարչական աշխատանքում:

«Սուրբ Եղիսաբեթ» փոթորկից առաջացած ջրհեղեղը 1421-ին

Սուրբ Էլիզաբեթի ջրհեղեղը 1421

Վեց դար առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքը սարսափելի հետևանքներ է ունեցել։ 1421-ի նոյեմբերին Նիդեռլանդների առափնյա տարածքը պատվել էր «Սուրբ Եղիսաբեթ» փոթորկից առաջացած ամենամեծ ջրհեղեղով․ դա հենց այն օրն էր, երբ կաթոլիկները հարգում են Սուրբ Եղիսաբեթ Թյուրինգացու հիշատակը։ Այդտեղից էլ ծագեց սարսափելի ջրհեղեղի անվանումը։

Եվ այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ դրանից քսան տարի առաջ, նույն օրը՝ 1401 թվականի նոյեմբերի 18-ին, տեղի ունեցավ «Սուրբ Եղիսաբեթի» առաջին ջրհեղեղը, որն ափից քշեց տասնյակ գյուղեր, խլեց հարյուրավոր բնակիչների կյանքեր: Բայց երկրորդի համեմատ այն շատ ավելի քիչ կործանարար ու աղետալի էր։

Այսպիսով, 1421-ի ջրհեղեղը սկսվեց նոյեմբերի 18-ին: Տարերքն աստիճանաբար ահագնանում էր... Փոթորիկ բարձրացավ, և հզոր քամին կատաղի քշեց Հյուսիսային ծովի ջրերը Դորդրեխտից դեպի Նիդեռլանդներ: Ոչ պակաս ուժով ծովի ալիքներին հանդիման գալիս էին Մաաս և Վաալ գետերի ջրերը, որոնց մակարդակները բարձրացել էին հորդառատ անձրևների պատճառով։ Նրանք մասամբ քանդել էին ամբարտակի կառույցները ներսից՝ թուլացնելով դրանց դիմադրությունը ծովից թափանցող ջրի ճնշմանը։ Աղետալի պահին բախվեցին գետերի և Հյուսիսային ծովի ջրերը, ու ահռելի ջրակույտը թափվեց ափ՝ քանդելով իր ճանապարհին եղած ամեն ինչ։

Հորդառատ առվակները հաշված ժամերի ընթացքում հեղեղեցին մոտ երեք հարյուր քառակուսի կիլոմետր ափամերձ տարածք։ Ջրի տակ  հայտնվեց մեծաթիվ մարդկանցով բնակեցված72 բնակավայր։ Խեղդվածների ու անհետ կորածների թիվը հասնում էր հազարների։ Մոտավոր հաշվարկներով 10 հազար զոհ կար։ Ավերածություններն աղետալի էին. կառույցների մեծ մասը կործանվեց, անասուններն ու բերքի պաշարները լցվեցին ծովը։ Փրկվածների համար այդ աղետը սարսափելի փորձություն էր։

Նորածնին փրկած կատվի լեգենդը

Նորածնին փրկած կատվի լեգենդ

Պաշտոնական աղբյուրները լռում են, իսկ մինչ օրս պահպանված լեգենդներն ու ավանդույթները պատմում են, որ ջրհեղեղից հետո հայտնաբերվել է փոքրիկ, որին մահից փրկել է սովորական ընտանի կատուն: Իսկ այն վայրը, որտեղ դա տեղի է ունեցել, կոչվել է Քինդերդամ՝ «Մանկական ամբարտակ»։

Հենց այդ սարսափելի աղետից փրկված փոքրիկի լեգենդը հիմք է հանդիսացել «Ջրհեղեղը Բիսբոսում 1421 թվականին» նկարի ստեղծման համար, որը չորս դար անց նկարել է պատմական ժանրի նկարիչ Լոուրենս Ալմա-Թադեման՝ վիկտորիանական դարաշրջանի ամենաբարձր վարձատրվողներից մեկը։ 

Լոուրենսն իր կտավում պատկերել է այս լեգենդար դրվագն այն պահին, երբ ջուրը նահանջել է, և փրկվածները դուրս են եկել թաքստոցներից՝ շուրջը նայելու։ Տուժածների առջև սարսափելի տեսարան է բացվել. Գյուղը փաստացի ոչնչացվել է երկրի երեսից, իսկ պատնեշի մոտ երևում է մանկական օրորոց, որ գամվել է այնտեղ ջրի իջնելուց հետո։ Ալիքները դաժանորեն հարվածել են պատնեշին, և կատուն խելագարի պես թռել է նրա փայտե բազրիքին։ Ականատեսներից ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է ողջ մնալ օրորոցում, որոշել են փրկել դժբախտ կատվին՝ ի վերջո, կենդանի էակ է:

Ինչպիսին էր ընդհանուր զարմանքը, երբ օրորոցում հայտնաբերեցին քաղցր քնած փոքրիկին, իսկ կատուն, թռչկոտելով բազրիքի մի ծայրից մյուսը, պահում էր օրորոցի հավասարակշռությունը, որպեսզի երեխայի մահճակալը չոր մնա։ Փոքրիկն անգամ չէր արթնացել փոթորկվող ալիքների մեջ։