Logo

Ինչպես Լիսաբոնի ավերիչ երկրաշարժը փոխեց պատմության ընթացքը

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 22.01.2021ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - Ինչպես Լիսաբոնի ավերիչ երկրաշարժը փոխեց պատմության ընթացքը

1755 թվականի նոյեմբերի 1-ին` առավոտյան 9:20-ին, երբ Լիսաբոնում կաթոլիկները նշում էին Բոլոր սրբերի օրը, սկսվում է  մարդկության պատմության ամենաավերիչ ու մահաբեր բնական աղետներից մեկը։ 8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժը 6 րոպեների ընթացքում ավերակների է վերածում Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։

Վկայությունների համաձայն` երկրաշարժը տևել է 3.5-6 րոպե՝ մոտ 5 մ լայնությամբ ահռելի ճեղքեր առաջացնելով գետնին, ինչի հետևանքով քաղաքի կենտրոնը առանձնացվել է ցամաքային մնացած հատվածից: Կենդանի մնացածները փորձել են առավել ապահով թվացող նավանորոգարան հասնել, սակայն ջրի հետ քաշվելուց հետո տեսել են ծովի հատակը՝ բազմաթիվ նավերի ու բեռների բեկորներով: Երկրաշարժից մի քանի րոպե անց սկսվել է խորտակիչ ցունամին, որ ծածկել է ծովախորշն ու քաղաքի կենտրոնը: Դրան հետևել են ևս երկու հզոր ալիքներ: Քաղաքի ցունամիից փրկված թաղամասերը ոչնչացվել են հրդեհից, որ շարունակվել է 5 օր: Լիսաբոնը Պորտուգալիայի միակ քաղաքը չի եղել, որ տուժել է երկրաշարժից: Երկրի հարավային բոլոր շրջաններում` հատկապես Ալգավրի նահանգում, ավերածությունները հասել են ահռելի չափերի: Ցնցումները զգացվել են ողջ Եվրոպայում` մինչև Ֆինլանդիա, և Հյուսիսային Աֆրիկայում:

No. 1964: Lisbon Earthquake

Ցունամիի՝ 20 մ բարձրությամբ ալիքները թափվել են Կարիբյան ծովի Մարտինիկա և Բարբադոս կղզիների վրա:

Ցունամիի երեքմետրանոց ալիքները վնասել են Անգլիայի հարավային ափերը:

Քաղաքում բնակվող 275.000 բնակիչներից մահացել են մոտ 90.000-ը: Եվս 10.000 մարդ զոհվել է Մարոկկոյի միջերկրածովյան ափին:

Ավերվել է շինությունների 85 %-ը` ներառյալ նշանավոր պալատները, գրադարանները, 16-րդ դարի պորտուգալական ճարտարապետության լավագույն օրինակները: Երկրաշարժից չտուժած շինությունները հրո ճարակ են դարձել: Մի քանի ամիս առաջ բացված օպերայի նոր շենքը երկրաշարժից հավասարվել է գետնին: Արքայական պալատը, որը գտնվել է ներկայիս Պրասա դու Կոմերսիու հրապարակի տեղում, երկրաշարժից և ցունամիից ամբողջովին ավերվել է:

Պալատական գրադարանում եղել են ավելի քան 70.000 հատոր գրքեր, ինչպես նաև արվեստի հարյուրավոր գործեր` ներառյալ Ռուբենսի, Տիցիանի, Կորեջիոյի կտավները:

Այդ ամենն անդարձ ոչնչացվել է: Արխիվի հետ ոչնչացել են Վասկո դա Գամայի և ուրիշ ծովագնացների ճանապարհորդական նկարագրությունները: Ոչնչացվել են շատ եկեղեցիներ, քաղաքի խոշորագույն հիվանդանոցը: Անդարձ կորել է ազգային հերոս Նունու Ալվարեշ Պերեյրայի գերեզմանը: Լիսաբոնի հյուրերը ներկայումս կարող են այցելել քանդված եկեղեցու ավերակներ, որ լիսաբոնցիները պահում են որպես հուշ երկրաշարժից: Նկարագրվել է, որ շատ կենդանիներ, զգալով վերահաս վտանգը, փորձել են մինչև ջրի մակարդակի բարձրացումը ինչ-որ տեղ բարձրանալ: Սա այդ երևույթի առաջին փաստացի նկարագրումն է Եվրոպայում:

Великое Лиссабонское землетрясение: giper — LiveJournal

 

Պորտուգալական աղետի մասին լուրերը արագ տարածվել են ամբողջ Եվրոպայում։

Լուսավորության դարաշրջանում լրագրության ի հայտ գալով, թերթերը արագ տարածել են աղետի մասին լուրը, երբեմն նույն չափազանցնելով ամեն ինչ։

Այս երկրաշարժը կարևոր նշանակություն է ունեցել մարդկանց հոգևոր կյանքում։ Ասում են, որ դրանից հետո աթեսիտների թիվը կտրուկ աճել է։

Լիսաբոնը, լինելով կաթոլիկ երկրի մայրաքաղաք, ունեցել է շատ եկեղեցիներ, որոնք նաև միսիոներներ են ուղարկել գաղութներ: Աղետը պատուհասել է քաղաքին կաթոլիկ կարևոր տոնի օրը` ոչնչացնելով գրեթե բոլոր եկեղեցիները: Այդ փաստը նոր սրությամբ է առաջ քաշել փիլիսոփաներին ու աստվածաբաններին հուզող «Աստծո դաժանության» հարցը։

Աղետը մեծ ազդեցություն է թողել ժամանակի փիլիսոփայական մտքի վրա և շատ հեղինակներ դրա մասին խոսել են իրենց աշխատություններում, մասնավորապես Վոլտերը` իր «Կանդիդ կամ լավատեսություն» և «Պոեմ Լիսաբոնի աղետի մասին» գործերում: Հետագայում Լիսաբոնի երկրաշարժը փիլիսոփայության և մշակույթի վրա ունեցած իր ազդեցությամբ համեմատվել է Առաջին համաշխարհային պատերազմի հետ:

Աստծո միջամտության գաղափարը, որ գոյություն ուներ մինչև 1755 թվականը, զարգացրել Էմանուել Կանտը՝ փորձելով իմաստավորել երկրաշարժն ու ցունամին: Նա երեք հոդված է տպագել Լիսաբոնի երկրաշարժի մասին:

Կանտը ենթադրում էր, որ երկրաշարժ է առաջանում ստորերկրյա մեծ դատարկ տարածությունների առաջացման հետևանքով: Սխալ լինելով հանդերձ՝ այն բնագիտական առաջին բացատրություններից էր, որով փորձ էր արվում մեկնաբանել բնության երևույթները ոչ գերբնական եղանակով: Կանտի այդ գրքույկն էլ հավանաբար հիմք է հանդիսացել գիտական աշխարհագրության և երկրաշարժագիտության համար:

Որոշ հետազոտողներ (օրինակ` Վերներ Համահեր) պնդում են, որ երկրաշարժը ազդել է ոչ միայն փիլիսոփաների մտքի, այլև լեզվի վրա: Երկրաշարժից հետո միայն «հիմք», «ցնցում», «ալիք» բառերը ձեռք են բերել լրացուցիչ իմաստներ:

Լուսավորչության դարաշրջանի փիլիսոփաների համար աղետը առիթ դարձավ իրենց գաղափարները հաստատելու կամ (մեծամասնության համար)՝ շփոթության և ռոմանտիզմից պրագմատիզմին անցնելու համար: Ոչ միայն Լիսաբոնը ոչնչացվեց, այլև ընդհանրապես անցյալը: Լավատեսությունը փշրվեց, ներկան անորոշ էր թվում: Ապագայի մասին մտածելու կարիք չկար: Ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերը գրել է.

Забыт и Лиссабон, сметенный гулкой бездной.
И тридцать городов, вдруг превращенных в тлен…
Все судьбы нам темны, и горестна любая.
Не знаем ничего, бесплодно вопрошая.
Природа, в немоте, ответов не дает.
Нам, смертным, нужен Бог, глаголящий с высот

Ինչու՞ այսքան տարի անց չի մոռացվում այս աղետը։ Որովհետև այն իր հսկայակ ուժով ոչ միայն ավերել է շինություններ ու քաղաքներ, խլել է հազարավոր մարդկային կյանքեր, այլ նաև փոխել է մարդկանց պատկերացումները աշխարհի մասին և մեծ ազդեցություն ունեցել մարդկանց հոգևոր ընկալումներ մեջ։

Դա դժբախտություն էր։ Դարեր շարունակ մարդիկ համարվում էին քաոս ստեղծողներ, մինչդեռ Աստված մարմնավորում էր համընդհանուր բանականությունն ու ներդաշնակությունը: Բայց 1755 թվականի նոյեմբերի 1-ին քրիստոնեական Աստված իրեն անտրամաբանական և դաժան պահեց: Փիլիսոփայության մեջ շատ հարցեր եկան և բոլորն էլ մնացին անպատասխան։ Արդյո՞ք Աստված այնքան արյունարբու է, որ նրան պետք են այդպիսի անողոք կերպով ձեռք բերված մարդկային զոհերը: Բարոյակա՞ն է շարունակել արդարացնել Աստծուն, եթե նա այդպիսի արարքներ է գործում: Ի վերջո, ինչու՞ Աստված ընտրեց իր բարկության կիզակետը ոչ թե Սոդոմի և Գոմորայի ժամանակակից անալոգը (Փարիզը), այլ «Աստծո քաղաքը», որտեղ օր ու գիշեր ծնկած աղոթում են իր համար: Վոլտերի լեզվով ասած ՝ «չարաբաստիկ Լիսաբոնն ավելի՞ հանցագործ էր, քան Լոնդոնը և Փարիզը, որոնք լթաղվել էին մեղքերի մեջ»:

աղբյուր՝ “Ужасное потрясение” Европы,  А.А.Никонов