Logo

Ինքնասպանություն գործած 5 նկարիչների վերջին կտավները

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 25.01.2021Արվեստանոց
սդֆ 1 - Ինքնասպանություն գործած 5 նկարիչների վերջին կտավները

Շատ նկարիչներ մահացել են անավարտ թողնելով իրենց վերջին գլուխգործոցը: Կան այնպիսի տաղանդեր, ովքեր նկարել են իրենց վերջն նկարը, ապա ինքնասպան եղել։ 

Եվ այսպես․․․

Զեբրա և պարաշյուտ

Քրիստոֆեր Վուդ

«Զեբրան և պարաշյուտը» այն երկու նկարներից մեկն էր, որոնք Քրիստոֆեր Վուդը նկարել է Փարիզում 1930 թվականի ամռանը (երկրորդը ՝ «Վագրը և հաղթական կամարը»): Երկու նկարներներում էլ էկզոտիկ կենդանու սյուրռեալիստական ​​պատկեր է արհեստական ​​շենքի ֆոնին: «Զեբրան և պարաշյուտը» կտավում հեշտ է տեսնել նաև երկնքում պարաշյուտիստ, որը կարծես մահացած է: 1930-ի օգոստոսին Փարիզից Անգլիա մեկնելուց հետո Վուդը Սոլսբերիում հանդիպեց իր մորը՝ նրան ցույց տալու իր նոր գործերը, այդ թվում՝ այս նկարը: Այդ ժամանակ Վուդի մոտ ափիոնի պատճառով պարանոյա էր զարգանում, և հուսահատ փորձ կատարելով խուսափել իր երևակայական հետապնդողից, նա նետվում է գնացքի տակ:

Зебра и парашют.

Մերկը՝ լողափում

Ջոն Ուիլյամ Գոդվարդ

Իր 40 տարվա կարիերայի ընթացքում Ջոն Գոդվարդը հազվադեպ էր շեղվում երկար զգեստով գեղեցիկ կանանց նկարելու իր սովորությունից։ Նրա ոճն հայտնի էր դարձրել, և շատ հաճախ նրան հիշատակում էին դասական հագուստի ալիքավոր շարժումները նրբորեն պատկերելու վարպետության համար։ Նրա ընտանիքը երես էր թեքել իրենից այն բանից հետո, երբ վերջինս տեղափոխվեց Իտալիա 1912թ․-ին՝ ոչնչացնելով բոլոր լուսանկարները, որոնք կհիշեցնեին իր գոյության մասին։

Հասուն տարիքում Գոդվարդն ավելի ու ավելի քիչ ստեղծագործություններ էր ստեղծում, քանի որ նրա առողջությունը վատթարանում էր։ Նրա վերջին ստեղծագործություններից էր «Nu Sur La Plage»-ը («Մերկ՝ լողափին»), որը նա ավարտին է հասցրել մահվանից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Այն յուրահատուկ էր նրանով, որ տարբերվում էր դասական տեսարաններ պատկերող նրա ստեղծագործական ոճից։ Մինչ այդ նրա ստեղծագործական ոճը նորաձև չէր, սակայն ինչպես երևում է՝ նա չէր կարողանում փոխել այն։ 1922թ․-ի դեկտեմբերին նա սեփական ձեռքերով խլեց կյանքը՝ մահվանից առաջ թղթի վրա գրառում թողնելով այն մասին, որ աշխարհը բավականաչափ մեծ չէր իր և Պիկասոյի համար։

Обнаженная на пляже.

Համերգ

Նիկոլաս դե Ստալ

Նիկոլաս դը Ստալը ֆրանսիացի հանրահայտ աբստրակտ նկարիչ էր, ով հազարավոր նկարներ է ստեղծել իր կարճատև կյանքի ընթացքում։ Միայն իր կյանքի վերջին 5 ամիսների ընթացքում նա 147 գեղանկար է նկարել, որոնցից ամենավերջինն ամենայն հավանականությամբ «Պառկած մերկ կապույտն» էր, որն ավարտին է հասցվել 1955թ․-ին։ Նույն տարվա մարտին նա ինքնասպանություն գործեց՝ Անտիբեսում բարձրահարկ շենքից իրեն ցած նետելով՝ իր վերջին աշխատանքը՝ «Le Concert»-ն անավարտ թողնելով։  Նա այրել էր բոլոր նկարներն ու ցատկել դեպի մահ։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա գրել էր.

«Ես ուժ չունեի նկարներս ավարտին հասցնելու համար»։

Концерт.

 

«Ջեյմս Դինի մահը»

Ջոն Մինթոն

Նկարիչ և նկարազարդող Ջոն Մինթոնի վերջին աշխատանքը կիսատ էր, երբ նա ինքնասպան եղավ 1957-ի հունվարին: Անավարտ նկարում պատկերված է վիրավոր մարդ, որը շրջապատված է հուզված ամբոխով։ Մահվանից մեկ օր առաջ Մինթոնին այցելում է  գեղանկարիչ Ռուսկին Սփիրը, ում Մինթոնն ասում է, որ  իր նկարի մահացող հերոսը իրեն հիշեցնում է հոլիվուդյան դերասան Ջեյմս Դինին, ով մահացավ երկու տարի առաջ ավտովթարի արդյունքում, ընդամենը 24 տարեկան հասակում: Սփիրը կարծում է, որ Ջեյմս Դինը մարմնավորել է մատաղ սերնդի տառապանքները Մինթոնի համար: Սակայն, նկարում պատկերված մահացող մարդու իրական ինքնությունը առեղծված է մնացել։

Смерть Джеймса Дина.

«Անվերնագիր» / «Սևը մոխրագույնի վրա»

Մարկ Ռոթկո

Մարկ Ռոթկոյի՝ որպես աբստրակցիոնիստ նկարչի, հեղինակությունը մեծապես պայմանավորված է վառ գույներով ուղղանկյունների նրա հայտնի պատկերներով: Այս աշխատանքները գովերգում էին բոլոր քննադատները՝  գույնի վարպետորեն օգտագործման համար, ինչը մարդկանց մոտ առաջացնում էր հուզական արձագանքներ: Բայց Ռոթկոն արհամարհում էր այդպիսի գովասանքները և ցանկանում էր գնահատվել որպես նկարիչ, ոչ թե որպես գունավորող: Սակայն Ռոթկոյի կյանքի ավարտին նրա նկարները այլևս այդքան պայծառ ու հագեցած չէին, իսկ վերջին աշխատանքը՝ «Անվերնագիր նկար», ներկված էր սև և մոխրագույնով, հորիզոնական բաժանման գծով և բարակ սպիտակ եզրով: Ռոթկոյի խոստովանությամբ, այս նկարում արտացոլված են մահվան մասին նրա մտքերը: Կնոջից բաժանվելուց հետո նա տառապում էր ծանր դեպրեսիայից և շուտով ինքնասպան է լինում ՝ երակները կտրելով Նյու Յորքի իր արվեստանոցում, 1970 թ.-ին։

Черное на сером .