Logo

Իրինա Խակամադա [ինքնասիրության փիլիսոփայություն]

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 23.04.2020Արվեստանոց
maxresdefault 11 - Իրինա Խակամադա [ինքնասիրության փիլիսոփայություն]

Դեռ հեռավոր 90-ականներին, երբ Իրինա Խակամադա անունը հնչում էր միայն քաղաքական դաշտից, ոչ ոք չէր պատկերացնի, որ տարիներ անց նա կթողնի հաջողակ քաղաքական գործչի կարիերան և բոլորովին այլ գործունեություն կծավալի: Գրքեր կգրի, թրեյնինգներ կվարի ու ներշնչանքի աղբյուր կդառնա շատ կանանց համար:

Նա զրոյից, քարը քարի վրա դնելով՝ կառուցել է իրա անձը՝ սխալվելով, ընկնելով, բայց այս ամենից միայն դաս քաղելով: Դպրուցում նրան անընդհատ ծաղրել էին, նա միշտ տարբերվել է իր լռակյացությամբ ու ինքնամփոփ բնավորությամբ:

Մայրը՝ Նինան ծանոթացել է հոր հետ, երբ վերջինս անցել է ճապոնական սահմանը և արգելքների պատճառով այլևս չի կարողացել վերադառնալ հայրենիք: Ու ռուսական կողմը նրան առաջարկել է՝ կա՛մ աքսոր, կա՛մ ամուսնություն: Ընտրության մեծ հնարավորություն չի ունեցել, ինչ խոսք և տիպված ամուսնացել է Նինայի հետ՝ չսիրելով ու երջանիկ չլինելով: Հետագայում իհարկե նրանք բաժանվել են, ու հայրը վերադարձել է Ճապոնիա իր առաջին ընտանիքի մոտ: Ի դեպ, Խակամադայի երակներով սամուրայների արյուն է հոսում:

Այս փոքրիկ կենսագրական անցումը դեռ նախաբանն է այն դժվար կյանքի, որի միջով անցել է ներկայիս ամենահամարձակ ու հաջողակ կանացից մեկը, որի թրեյնինգներին երազում են ներկա գտնվել բոլորը, լա՜վ գրեթե բոլորը…

ha3 1024x685 1 960x642 - Իրինա Խակամադա [ինքնասիրության փիլիսոփայություն]Իրինան ամուսնանում է 18 տարեկանում: Հետագայում նա կխոստովանի, որ դա սխալ ու անմտածված քայլ էր: Ամուսնությունից ծնվում է նրա որդին: Խակամադան այդ տարիներին սովորում է համալսարանում, տնտեսագիտություն է ուսումնասիրում, պաշտպանում է ատենախոսությունը և սկսում  դասախոսություններ կարդալ:

Երկրորդ անգամ ամուսնանում է կոլեգաներից մեկի հետ, որը մեծ էր Խակամադայից 12 տարով: Այս միությունից երեխաներ չեն ծնվում: Խակամադան շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել թե՛ մասնագիտական, թե՛ արդեն քաղաքական դաշտում: Մի օր ամուսինը հայտարարում է, թե այլևս չի սիրում նրան և հեռանում է: Խակմադան այդ նորությունը շատ սթափ է տանում: Ոչ մի սկանդալ:

Երրորդ ամուսնությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Խակամադան արդեն թողել էր քաղաքականությունը: Ներկայիս ամուսնու հետ նրանց հարաբերությունները հնարավորինս բաց են և պարզ: Ու այս ամենին նպաստել է նաև նրանց ընհանուր դժվարությունները, որ զույգն ունեցել է Դաունի համախտանիշով աղջկա ծնվելուց հետո:

18200712.701297.4966 - Իրինա Խակամադա [ինքնասիրության փիլիսոփայություն]

Նրանից սովորում ես պարզ ու անկեղծ լինել առաջին հերթին ինքդ քեզ հետ: Քանի որ միայն այդ դեպքում կհասկանաս՝ ուր ես գնում, ինչ ես ուզում: Մեխը դնելով հոգու աճի ու դաստիրակության վրա՝ նա ցույց է տալիս առողջ եսակենտրոնության հիմնաքարն ու հաստատում, որ երբ քեզ գտնես, երջանկությունդ էլ կգտնես…

Միայն ներսդ խոշարացույցով ուսումնասիրելուց հետո կկարողանաս հասնել առողջ սիրո, սեր նախ և առաջ քո անձի նկատմամբ, որովհետև քանի դեռ դու քեզ չես սիրել, չես կարող սիրել դիմացին և հակառակը: Ու այստեղ մի շատ կարևոր դիտարկում կա. սերը երբեք պետք չէ շփոթել կախվածության հետ: Այն սերը, որը կախվածության միջոցով է ապրում, երկար կյանք չունի… Ու այս երկու, իրարից բոլորովին տարբեր երևույթները հասկանալու ու իրարից զատելու միակ ուղին ինքդ քեզ ճանաչելն է, ամենօրյա անտրտունջ աշխատանքը…

20162127.380431.8757 - Իրինա Խակամադա [ինքնասիրության փիլիսոփայություն]
Խակամադան ամուսնու հետ

 

Խակամադան հաճախ է ասում, ինչ-որ բանի հասնելու համար պետք է հակառակ կողմից գաս: Օրինակ, ազատություն ձեռք բերելու համար, պիտի իմանաս, թե ինչ է վանդակի մեջ ապրելը, երջանիկ լինելու համար պիտի դժբախտ լինես, հարստության ձգտելու համար աղքատության մեջ ապրես… Բայց այս ամենի հիմնական գաղափարն այն է, որ պիտի այնքան կամք ու ԵՍ ունենաս, որ կարողնաս առաջ քայլել, քանի որ անցյալում մնալով կկորցնես ամեն ինչ, չափից շատ շտապելով՝  չես գտնի ոչինչ:

Եվ ուրեմն ո՞րն է կարևորը:

 

Կարևորը ներկան է, որը միշտ մի ոտք առաջ պետք է լինի…

 

Լսեք Խակամադային, կարդացեք նրա գրքերը, ու գուցե ձեզ էլ հաջողվի ձեռք բերել ներքին խաղաղություն, նորը սովորելու մղում և գրագետ, գիտակից երջանկության հասնելու  համառություն…

Կարդացեք նաև՝