Logo

Ջեննա Օրտեգան պատմել է, թե ինչու է ցանկացել հրաժարվել «Ուենսդեյ» սերիալում գլխավոր դերից

16:28 / 16.03.2023Կինո
Ջեննա Օրտեգա

«Ուենսդեյն» անցյալ տարվա ամենաքննարկվող սերիալներից է։ Այն գերազանցել է բոլոր ռեկորդները և դասվել Netflix-ի լավագույն նախագծերի շարքին։ Պրեմիերայից հետո Ջեննա Օրտեգան, որը մարմնավորում է Գոմեր և Մորտիշա Ադամսների դստերը, մեծ ճանաչում ձեռք բերեց: Նա դարձավ Adidas-ի դեսպանը և լուսանկարվեց առաջատար ամսագրերի համար: Սակայն ի սկզբանե աղջիկը չէր պատրաստվում նկարահանվել սերիալում։

Ջեննան Times UK-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ կասկածներ ուներ: «Միայն վերջին երեք-չորս տարում կարողացա սկսել ֆիլմերում նկարահանվել։ Ես վախենում էի, որ միանալով այս նախագծին, կարող եմ կորցնել ինձ հետաքրքրող այլ նախագծեր»,- ասել է Օրտեգան։

Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ։

Դերասանուհին էկրաններ է վերադառնում «Ճիչ»-ի վեցերորդ մասում։

Կարող եք կարդալ նաև`

«Ես արյուն եմ սիրում, ինձ միշտ դուր են եկել վանող բաները». 5 փաստ Թիմ Բարթոնի «Ուենսդեյ»-ի աստղ Ջեննա Օրտեգայի մասին