Ջեք Նիկոլսոնի ծննդյան կապակցությամբ առաջարկում ենք վերհիշել եռակի օսկարակիր դերասանի մասնակցությամբ լավագույն 5 ֆիլմերը:
Թռիչք կկվի բնի վրայով/Пролетая над гнездом кукушки/One Flew Over the Cuckoo’s Nest, 1975
Դերերում՝ Լուիզա Ֆլեթչեր, Ուիլլ Սեմփսոն ևն
Քեն Քիզիի 1962 թ. համանուն վեպի հիման վրա էկրանավորված այս ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի հոգեբուժարաններից մեկում: Գլխավոր հերոսը՝ Ռենդլ Փաթրիքը, ճակատագրի բերումով հայտնվել է այդ հոգեբուժարանում: Ռենդլը վստահ է, որ հիվանդ չէ, սակայն բժիշկներն այլ կարծիք ունեն: Օրերից մի օր հերոսը որոշում է ապստամբել:
Ֆիլմը 1977 թ. Օսկար է ստացել՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոտնաժ» անվանակարգերում, Միլոշ Ֆորմանը ճանաչվել է «Լավագույն ռեժիսոր», Լուիզա Ֆլեթչերը՝ «Լավագույն դերասանուհի», իսկ Նիկոլսոնը՝ «Լավագույն դերասան»:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Փայլատակում/Сияние/The Shining, 1980
ռեժ.՝ Սթենլի Կուբրիկ
դերերում՝ Շելլի Դյուվալ ևն
Սթիվեն Քինգի 1977 թ. համանուն վեպի հիման վրա էկրանավորված այս ֆիլմը գրող Ջեք Տորենսի մասին է, որն աշխատանքի է տեղավորվում Կոլորադոյի լեռներում գտնվող մի մեծ հյուրանոցում որպես ձմեռային պահակ: Նա այնտեղ է տեղափոխվում կնոջ՝ Ուենդիի, և որդու՝ Դեննի հետ։ Հյուրանոցի տնօրենը Ջեքին զգուշացնում է, որ սա մռայլ, շատ մռայլ վայր է, և որ նախկին աշխատակից Դելբերտ Գրեյդին այստեղ սպանել է իր կնոջը և երկվորյակ աղջիկներին։ Ջեքն ուշադրություն չի դարձնում տնօրենի խոսքերին, սակայն…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Ավելի լավ չի լինում/Лучше не бывает/As Good as It Gets, 1997
ռեժ.՝ Ջեյմս Լ. Բրուքս
դերերում՝ Հելեն Հանթ, Գրեգ Քիներ ևն
Ֆիլմը պատմում է ինքնահավան և մի փոքր տարօրինակ Մելվին Ադալի մասին, որն օրերից մի օր սկսում է հոգ տանել մի շան մասին: Ի զարմանս իրեն, Մելվինը հասկանում է, որ հոգու խորքում նա ունակ է սիրել և հոգ տանել շրջապատի մասին: Ի դեմս շան նա ձեռք է բերում իր լավագույն ընկերոջը:
1998 թ. Նիկոլսոնն արժանանում է Օսկարի և «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն դերասան» անվանակարգում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
տես նաև՝ Դերասաններ, որոնք մեկից ավել Օսկար ունեն
Ուրացողները/Отступники/The Departed, 2006
ռեժ.՝Մարտին Սկորսեզե
դերերում՝Լեոնարդո Դի Կապրիո, Մեթ Դեյմոն, Մարկ Ուոլբերգ ևն
Ոստիկանության ակադեմիայի երկու ամենաուժեղ ուսանողները ոխերիմ թշնամիներ են: Նրանցից մեկն աշխատում է իրավապահ մարմիններում, սակայն իրականում նա մաֆիայի համար է աշխատում, իսկ մյուսը ոստիկան է, որին ներդնում են մաֆիա, և որը կարևոր առաքելություն ունի, այն է՝ բացահայտել վերջինիս մութ գործերը: Նրանցից յուրաքանչյուրին հուզում է միայն մեկ խնդիր՝ բացահայտել հակառակորդին և ոչնչացնել նրան:
Ո՞վ կհաղթի այս անվերջ թվացող պայքարում:
2007 թ. ֆիլմն արժանացավ Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն սցենար» անվանակարգերում, իսկ Սկորսեզեն ճանաչվեց «Լավագույն ռեժիսոր»:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Քանի դեռ չես մահացել/Пока не сыграл в ящик/The Bucket List, 2004
Ռեժ.՝ Ռոբ Ռայներ
Դերերում՝Մորգան Ֆրիման ևն
Շատ տխուր և հուզիչ պատմություն, որը տեղի է ունենում հվանդանոցում: Հիվանդասենյակ, որտեղ և հատվում են մեր հերոսների ճակատագրերը: Նրանցից մեկը միլիոնատեր է, իսկ մյուսը պարզապես ընտանիքի հայր, որն իր օրվա հացի գումարը վաստակում է շատ ծանր աշխատանք անելով: Հարևանները որոշում են գունազարդել իրենց կյանքի վերջին օրերը: Նրանք կորցնելու ոչինչ չունեն ևնրանց ոչինչ չի կանգնեցնի: Հերոսները պետք է հասցնեն փորձել ամեն բան, չէ՞ որ նրանց ապրելու հաշված օրեր են մնացել: Ընկերները կազմում են մի մեծ ցուցակ և գործի են անցնում:
Նրանց սպասում են ֆանտաստիկ արկածներ…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: