Logo

Ջեյմս Գանը հաստատել է, որ «Գալակտիկայի պահապանների» եզրափակիչ մասը կլինի ամենաերկարը

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:04 / 27.03.2023Ռեժիսորներ
Գալակտիկայի պահապաններ-Ջեյմս Գան

Ռեժիսոր Ջեյմս Գանը Twitter-ում հաստատել է, որ «Գալակտիկայի պահապանների» երրորդ և վերջին մասը կլինի եռերգության ամենաերկար ֆիլմը։ Տևողությունը կլինի մոտ երկուսուկես ժամ։

«Չնայած դա դեռ հստակ չէ: Խոստանում եմ, որ ֆիլմի ոչ մի վայրկյանը զուր չի վատնվի։ Պետք է զգալ Գալակտիկայի պահապանների յուրաքանչյուր հերոսի ամբողջական կերպարի փոփոխությունը։ Սա կարևոր է ոչ միայն ֆիլմի, այլև ամբողջ եռերգության համար (կամ՝ եռերգություն գումարածի)»,- գրել է Գանը։

Ռեժիսորը հստակեցրել է, որ «եռերգություն՝ գումարած» ասելով՝ նկատի ունի երեք լիամետրաժ ֆիլմը, ինչպես նաև օրիգինալ պատմության մեջ չընդգրկված «Գալակտիկայի պահապանները. Տոնական հատուկ թողարկում», «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» և «Վրիժառուները. վերջնախաղ» ֆիլմերը:

«Գալակտիկայի պահապանները 3»-ի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2023 թվականի մայիսի 5-ին։ Ինչպես ասել է Գանը՝ երրորդ ֆիլմը սկզբունքորեն տարբերվելու է նախորդ երկուսից։