Logo

Ջեյմս Օլիվեր. փաստեր

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 30.12.2019ՄՇԱԿՈՒՅԹ
6c00a9b311a8746bbe6840452b2c7335 5 - Ջեյմս Օլիվեր. փաստեր

Ջեյմս Օլիվերը անգլիացի խոհարար է, ռեստորանատեր, հաղորդավար, խոհարարության բազմաթիվ գրքերի հեղինակ: Նրան ճանաչում են թե՛ խոհարարական աշխարհում, թե՛ բոլոր նրանք, ովքեր ուղղակի սիրում են համեղ պատրաստել: Vnews-ն առանձնացրել է 10 փաստ հայտնի խոհարարի մասին:

10 փաստ Ջեյմս Օլիվերի մասին

1.Ջեյմս Օլիվերը ծնվել է 1975 թվականի մայիսի 27-ին, Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Կլավերինգ գյուղում: Իր առաջին խոհարարական հմտությունները  ստացել է «Կրիկետիստի» անունով փաբի խոհանոցում, որի սեփականատերերն էին նրա ծնողները՝ Տրեվորը և Սալլին:

950b4a5467f990b0786a3493b28d0198 2 - Ջեյմս Օլիվեր. փաստեր

2.Ընդամենը 11 տարեկան Օլիվերը իր խոհարարական հմտություններով չէր զիջում փաբի պրոֆեսիոնալ խոհարարներին: Հենց այդ տարիքում նա սկսեց մասնակցել տարբեր խոհարարական մրցույթների և հաղթանակներ տանել:

3.Օլիվերը հայտնի դարձավ 1997 թվականին, BBC ալիքի շնորհիվ, որն  այդ ժամանակ ֆիլմ էր նկարահանում սրճարանի մասին, ինչից հետո նա հայտնվեց «Սուրբ ծնունդը Րիվեր սրճարանում» վավերագրական ֆիլմում, իսկ նրա անունը սկսեց ակտիվորեն շրջանառվել:

4.2000 թվականի հունիսի 24-ին Օլիվերը ամուսնացավ մոդել Ջուլիետ «Ջուլս» Նորթոնի հետ, ի դեպ զույգը ծանոթացել էր 1993 թվականին: Այսօր արդեն Օլիվերն ու Ջուլսը 5 երեխաների երջանիկ ծնողներ են:

6c00a9b311a8746bbe6840452b2c7335 4 - Ջեյմս Օլիվեր. փաստեր

5. Օլիվերի մեկ ամսվա եկամուտն այժմ կազմում է 165 մլն. րուբլի:

6.Ջեյմսը հատուկ մրցանակի է արժանացել Ելիզավետա 2-րդ թագուհու կողմից: Դրան նպաստել է ոչ միայն նրա մեծ ներդրումը խոհարարության ասպարեզում, այլ նև նրա համառ պայքարը, որն ուղղված է երեխաների ճարպակալման դեմ:

81iRkT0BK2L. SL1500  6 - Ջեյմս Օլիվեր. փաստեր

7. 2002 թվականին Օլիվերը հիմնեց մի հաստատություն, որի անունն էր «Տասնհինգ»: Այդ հաստատությունն առանձնանում էր նրանով, որ այնտեղ աշխատում էին նախկինում դատվածություն ունեցող մարդիկ:

8. Օլիվերը մի շարք գրքերի հեղինակ է, նա հիանալի կարողանում է պատմել, նրա ամենահայտնի գործը «Մերկ խոհարարը» գիրքն է:

5cee1058926f9cdd1f107ab4d0c37020 2 - Ջեյմս Օլիվեր. փաստեր

9. Օլիվերը բացի խոհարարական հմտություններից մի շարք այլ տաղանդներ ունի: 1989 թվականին նա դարձել է Scarlet Division խմբի համահիմնադիրն ու հարվածային գործիքներ է նվագել: 2000 թվականին խմբի Sundial երգը մեծ հաջողության է հասել՝ հայտնվելով բրիտանական մրցանակաբաշխության 42-րդ հորիզոնականում:

10.Ի դեպ, «Մերկ խոհարարը» հեռուստաշոուն լույս է տեսել 1999 թվականին և հենց այն է Օլիվերին դարձրել խոհարարական աշխարհի իսկական աստղ:

81Gjdz9QprXS3aAY 1 - Ջեյմս Օլիվեր. փաստեր