Logo

«Ջոն Ուիք 4»-ը ստացել է Rotten Tomatoes-ի ամենաբարձր վարկանիշը ֆիլմաշարի բոլոր ֆիլմերի շրջանում

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:53 / 22.03.2023Կինո
Ջոն Ուիք 4

«Ջոն Ուիք 4» մարտաֆիլմը՝ Կիանու Ռիվզի գլխավոր դերակատարմամբ, Rotten Tomatoes պրոֆեսիոնալ գրախոսությունների ագրեգատորում ստացել է «թարմության» 93 տոկոս վարկանիշ, որը ձևավորվել է մամուլի 100 հրապարակումների հիման վրա: Սա ամենաբարձր ցուցանիշն է ֆրանշիզի բոլոր ֆիլմերի շարքում, հայտնում է Collider-ը։

2014 թվականին թողարկված առաջին «Ջոն Ուիք»-ի վարկանիշը կազմել է 86 տոկոս։ Հաջորդ երկու մասերի «թարմությունն» ավելի բարձր է եղել՝ երկու ֆիլմերն էլ 89 տոկոս դրական արձագանքներ են ստացել։

Ինչպես նշում է Collider-ը, «Ջոն Ուիք 4»-ին կանխատեսում են նաև լավ մեկնարկ՝ 64 միլիոն դոլար առաջին հանգստյան օրերին:

Առաջիկա տարիներին ֆիլմաշարը պետք է համալրվի հինգերորդ ֆիլմով, ինչպես նաև «Բալետի պարուհին» լիամետրաժ սփին-օֆֆով՝ Անա դե Արմասի մասնակցությամբ, և «Կոնտինենտալ» մինի-սերիալով։