Logo

Ջոնի Դեփի մասնակցությամբ «Ժաննա Դյուբարի» ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը

12:24 / 06.04.2023Պրեմիերա
Ժաննա Դյուբար-ֆիլմ

«Ժաննա Դյուբարի» ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է կինոփառատոնի առաջին օրը՝ մայիսի 16-ին։

Կինոնկարը կպատմի Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի և նրա պաշտոնական սիրուհու հարաբերությունների մասին։ Նախագծի ռեժիսորն ու սցենարիստը ֆրանսիացի դերասանուհի Մեյվեն Լե Բեսկոն է։ Նա է  խաղացել թագավորի սիրելիի դերը։ Թագավորին մարմնավորել է Ջոնի Դեփը։

Նախագծի նկարահանումները սկսվել են 2022 թվականի հուլիսի 26-ին։ Օգոստոսին Why Not Productions-ը հրապարակել էր Ջոնի Դեփի առաջին կադրը Լյուդովիկոս XV-ի դերում։

Ավելի վաղ Ջոնի Դեփը հայտնել էր, որ անգլիական գյուղերից մեկում մեկուսի կյանք է վարում։