Logo

Ջոնի Դեփի ընկերը պատմել է դատական գործը շահելուց հետո նրա ծրագրերի մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:36 / 21.06.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ջոնի Դեփ-2022

Ջոնի Դեփի ընկերը People-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ է պատրաստվում անել դերասանը նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ դատական գործը շահելուց հետո։

«Այժմ Ջոնին կարող է վերադառնալ իր սիրած գործին: Նա հաճույք է ստանում ելույթներից և առջևում աշխույժ ամառ է սպասվում: Նա անհամբեր սպասում է աշխատանքի շարունակությանը։ Ջոնին պարզապես ցանկանում է վերադարձնել իր կարիերան։ Նա սիրում է իր մասնագիտությունը»,- ասել է անանուն աղբյուրը:

Դերասանի ընկերը նաև պնդում է, որ Դեփը զրպարտության գործը հաղթելուց հետո «չի ցնծում»։ «Դատավարությունն անհրաժեշտ էր, բայց նա ուրախ է, որ այն ավարտվել է։ Այժմ Ջոնին նույնիսկ չի խոսում դատավարության մասին», - ասել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ավարտվեց հոլիվուդյան ամենաաղմկահարույց դատավարությունը։ Ջոնի Դեփը կարողացավ դատարանին ապացուցել, որ իր նախկին կինը զրպարտել է իրեն՝ մեղադրելով սեռական և ընտանեկան բռնության համար։ Արդյունքում դատարանն Էմբեր Հերդին պարտավորեցրեց դերասանին վճարել 15 միլիոն դոլար։  Այս որոշմանը հաջորդեց տեղեկությունը, որ դերասանուհին ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, չի կարող վճարել գումարը և պատրաստվում է բողոքարկել վճիռը։

Վերջերս դերասանուհին իր առաջին հարցազրույցն է տվել իր նախկին ամուսնու դեմ դատական գործը պարտվելուց հետո։ Նա NBC հեռուստաալիքի լրագրող Սավաննա Գաթրիի հետ զրույցում անկեղծ խոստովանություն է արել և ասել, որ դեռ զգացմունքներ ունի նախկին ամուսնու նկատմամբ։