Logo

 «Ջրի ճանապարհը»․ ներկայացվել է «Ավատար 2»-ի թրեյլերը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:41 / 28.04.2022Կինո
Ավատար 2

Արդեն սեպտեմբերին Disney-ը կթողարկի նաև օրիգինալ «Ավատարը»՝ թարմացված ձայնով։

CinemaCon փառատոնի շրջանակներում Ջեյմս Քեմերոնը որոշ մանրամասներ է ասել «Ավատարի» շարունակության մասին, և հայտնել առաջին թրեյլերի թողարկման ամսաթիվը․ այն կինոթատրոններում կցուցադրվի «Doctor Strange. Into the Multiverse of Madness» ֆիլմի ցուցադրությունից առաջ։ Վերջինս միջազգային վարձույթում կլինի մայիսի 6-ին:

Շարունակությունը կոչվում է «Ավատար. Ջրի ճանապարհը»: Պրեմիերան նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին։ Ծրագրվում են ևս երեք ֆիլմեր, որոնց մի մասն արդեն նկարահանված է։

Avatar 2

Քեմերոնը նշել է, որ նոր ֆիլմերը հատում են սահմանները կադրերի որակով, ավելի բարձր 3D մակարդակով և վիզուալ էֆեկտների ավելի իրատեսականությամբ: Պանդորա վերադառնալն իսկապես յուրահատուկ և գրավիչ բան կլինի, ասել է ռեժիսորը։

Պրոդյուսեր Ջոն Լանդաունն էլ ավելացրել է, որ չորս շարունակություններից յուրաքանչյուրը կենտրոնանալու է Սալի ընտանիքի վրա։ Յուրաքանչյուր պատմություն կլինի առանձին և կհանգի իր տրամաբանական ավարտին, բայց ճանապարհորդությունը բոլոր չորս ֆիլմերով կստեղծի մեծ էպիկական սագա:

Հայտնի է դարձել նաև, որ սեպտեմբերի 23-ին Դիսնեյը կվերաթողարկի օրիգինալ «Ավատարն» ամբողջ աշխարհում՝ թարմացված ձայնով։