Logo

Ջուլյա Գարները կնկարահանվի Մադոննայի մասին կենսագրական ֆիլմում

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:25 / 08.06.2022Երաժիշտներ
Ջուլյա Գարներ

Ամերիկացի դերասանուհի Ջուլյա Գարները ստանձնել է փոփ երգչուհի Մադոննայի դերն Universal-ի կենսագրական ֆիլմում, որի ռեժիսորը հենց Մադոննան է:

Ըստ The Hollywood Reporter-ի՝ դեռ պարզ չէ, թե գործարքն ինչ փուլում է։ Եթե ​​այն կայանա, ապա «Inventing Anna» ֆիլմի աստղը հնարավորություն կունենա մարմնավորել Մադոննային մի քանի ամիս տևած գործընթացից հետո: 

Այս տարվա մարտին երգչուհին հայտարարել էր գլխավոր դերի համար քասթինգի մասին։ Հայտնի է, որ դերը ներառում է 11-ժամյա դասեր երգչուհու պարուսույցի հետ, ինչպես նաև երգի և ընթերցանության դասեր հենց Մադոննայի հետ։