Logo

Ջո Բայդենի մասին… [անձնական դժբախտություններից մասնագիտական վերելքներ]

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 05.11.2020Գրադարան
baydeeen - Ջո Բայդենի մասին... [անձնական դժբախտություններից մասնագիտական վերելքներ]

Ջո Բայդենը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Սքրանթոն քաղաքում, 1942 թ-ին, ամերիկա-իռլանդական կաթոլիկների ընտանիքում։ Նա իր ծնողների չորս երեխաներից ամենամեծն է: Նրա հայրը ՝ Ժոզեֆ ավագը, սնանկ գործարար էր, բայց կարողացավ ոտքի կանգնել ՝ դառնալով ավտոմեքենաների հաջողակ վաճառող, երբ Ջոն արդեն ավագ դպրոցում էր սովորում:

Դպրոցում Բայդենին ծաղրում էին, քանի որ նա կակազում էր: Բայց նա կարողանում է հաղթահարել այդ խնդիրը՝ հայելու առաջ բանաստեղծություններ արտասանելով:

115180189 biden 2d87yw9 - Ջո Բայդենի մասին... [անձնական դժբախտություններից մասնագիտական վերելքներ]

Բայդենը պատմության և քաղաքագիտության մեջ իր առաջին բարձրագույն կրթությունը ստացել է Դելավեր քաղաքի համալսարանում: Դրանից հետո նա իրավագիտություն է սովորել Նյու Յորքի  Սիրակուզի համալսարանում, որտեղ հանդիպել է իր առաջին կնոջը՝ Նելիային:

Ուսումնառությունից հետո Բայդենն իր կարիերան սկսել է Դելավեր քաղաքում գտնվող Ուիլմինգթոնի իրավաբանական գրասենյակում։

Բայդենի առաջին կինը նրա համալսարանական սերն էր ՝ Նելիա Հանթերը:

Նրանք ամուսնացել են 1966 թվականին: Ամուսնության ընթացքում ունեցել են երեք երեխա ՝ երկու որդի և դուստր: Բայց ընտանեկան երջանկությունը երկար չի տևում: 1972-ին Բայդենի կինն ու դուստրը զոհվում են ավտովթարի արդյունքում: Ընտանիքը գնացել էր Սուրբ Ծննդյան տոնի համար ծառ գնելու: Որդիները ողջ են մնում, բայց ծանր վիրավորվում են:
114682118 gettyimages 515385004 - Ջո Բայդենի մասին... [անձնական դժբախտություններից մասնագիտական վերելքներ]
Սակայն առաջին կնոջ և դստեր ողբերգական մահով չավարտեց Բայդենների ընտանիքի դժբախտությունները: 2015 թվականին նրա ավագ որդին ՝ Բոն, հեռացավ կյանքից ուղեղի քաղցկեղի հազվագյուտ տեսակից: Նա 46 տարեկան էր և Դելավեր քաղաքի գլխավոր դատախազն էր:
Առաջին կնոջ մահից հինգ տարի անց ՝ 1977 թվականին, Բայդենը երկրորդ անգամ ամուսնանում է ուսուցիչ Ջիլի Բայդենի հետ: Լրատվամիջոցները հայտնում են, որ նրանք հանդիպել են կույր ժամադրության ընթացքում, սիրել  միմյանց առաջին հայացքից: Այս ամուսնության ընթացքում Բայդենը մեկ դուստր է ունենում։
190819 jill joe biden se 545p 624f562766882987f0aae133b8ee5454.fit 760w - Ջո Բայդենի մասին... [անձնական դժբախտություններից մասնագիտական վերելքներ]
Բայդենի կյանքի ամենատրագիկ տարում՝ 1972-թ-ին, ընտրություններում 30-ամյա դեմոկրատը դառնում է սենատոր Դելավեր նահանգից ՝ անսպասելիորեն հաղթելով հանրապետականների թեկնածուին: Երդման արարողությունը տեղի է ունենում հիվանդանոցում, որտեղ ավտովթարից հետո վերականգնվում էին երկու որդիները։
114963510 gettyimages 515342948 - Ջո Բայդենի մասին... [անձնական դժբախտություններից մասնագիտական վերելքներ]