Logo

Ջոան Ռոուլինգ. երբ մերժում են հրատարակիչները

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 04.12.2019Գրադարան
Հարի Փոթեր8 - Ջոան Ռոուլինգ. երբ մերժում են հրատարակիչները

Ավելորդ գովազդի ու ճանաչման կարիք այլևս չունեցող բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը՝ «Հարրի Փոթեր»ի ստեղծողը, որոշել է քաջալերել բոլոր երիտասարդ և սկսնակ գրողներին՝ համացանցում տեղադրելով մի քանի նամակ, որը նա ստացել է հրատարակիչների կողմից իր կարիերայի սկզբնական շրջանում:

Գրողն հայտարարել է, որ այդ նամակների ցուցադրումը, որտեղ հիմնականում բոլոր հրատարակիչները մերժում են իր ստեղծագործությունները հրատարակել, բոլորովին էլ վրեժից դրդված արարք չէ: Այդ իսկ պատճատով նա խնամքով անտեսանելի է դարձրել այն հատվածները, որտեղ դրված են  հրատարակիչների անուններն ու ստորագրությունները:

Հիշեցնենք, որ կարիերայի սկզբում գրողին մերժում էին գրեթե բոլոր հրատարակիչները: Այդ ժամանակ նա աշխատում էր Ռոբերտ Գեյլբերթ կեղծանվան տակ, որը  տղամարդու անուն է: Ռոուլինգը կարծում էր, որ տղամարդ գրողներն ավելի հաջողակ էին այս ասպարեզում, քան կանայք: Այդ իսկ պատճառով էլ դիմել էր այդ քայլին:

նամակներ - Ջոան Ռոուլինգ. երբ մերժում են հրատարակիչները

Նպակատասլացության մեջ հիացմունքի արժանի այս կինը բոլոր այս նամակները փակցրել է ժամանակին իր տան խոհանոցի պատերին՝ ինքն իրեն քաջալերելով, որ չի նահանջելու և ուղարկել է գրքերը  Մեծ Բրիտանիայի բոլոր հրատարակչություններ, մինչև որ մեկը համաձայնի դրանք հրատարակել:

 

Հիշեցնենք, որ բրիտանացի գրողի առաջին վեպը՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը», հրատարակվել է 1997 թվականին, իսկ վերջին 7-րդ մասը՝ «Հարրի Փոփերը և Մահվան պարգևները»՝ 2007 թվականին:  Վիպաշարքի 7 մասն էլ էկրանավորվել է և համարվում է մանկական գրականության մեջ ամենաընթերցվողը. թարգմանվել է 67 լեզուներով՝ այդ թվում հայերեն:

Վերջերս էլ տեղի ունեցավ «Զանգակ» հրատարակչության կողմից հրատարակված Հարրի Փոթերի չորրորդ հատորի շնորհանդեսը՝ «Հարրի Փոթերը և կրակի գավաթը»՝ Ալվարդ Ջիվանյանի թարգմանությամբ:

Հարի փոթեր - Ջոան Ռոուլինգ. երբ մերժում են հրատարակիչները

Լուսանկարը՝ erit.am կայքից