Logo

Ջորջ Քլունին հիշել է, թե ինչպես են Մարկ Ուոլբերգն ու Ջոնի Դեփը հրաժարվել նկարահանվել «Օուշենի 11 ընկերները» ֆիլմում

16:50 / 21.04.2023Դերասաններ
null

«Օուշենի 11 ընկերները» ֆիլմի աստղ Ջորջ Քլունին և ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը հիշել են, թե ինչպես են դերասաններ Մարկ Ուոլբերգն ու Ջոնի Դեփը իրենց «ուղարկել գրողի ծոցը» ֆիլմում նկարահանվելու առաջարկից հետո։ Այս մասին Քլունին ու Սոդերբերգը պատմել են Entertainment Weekly-ին տված հարցազրույցում։

«Որոշ հայտնի մարդիկ մեզ ասացին. «Հեռու մեզնից»։ Դա Մարկ Ուոլբերգն ու Ջոնի Դեփն էին, բայց կային նաև այլ դերասաններ։ Հիմա ափսոսում են դրա համար։ Ինչպես ես եմ զղջում «Բեթմենում» նկարահանվելու համար»,- ասել է Քլունին:

Դերասանը պատմել է նաև, թե ինչպես է իրենց հաջողվել համոզել Ջուլյա Ռոբերթսին նկարահանվել ֆիլմում։ Նա կատակով դերասանուհուն է ուղարկել սցենարը և 20 դոլարանոց թղթադրամ: «Լսել եմ, որ դու հիմա $20 [միլիոն] դոլար ես ստանում մեկ ֆիլմի համար»,- ասվում էր գրառման մեջ։ Քլունին ընդգծել է, որ այս կատակը ծիծաղեցրել է Ռոբերթսին, և այդ պատճառով դերասանուհին համաձայնել է։

«Օուշենի 11 ընկերները» թողարկվել է 2001 թվականին: Դերասանական կազմում ընդգրկվել են նաև Բրեդ Փիթը, Մեթ Դեյմոնը, Էնդի Գարսիան։