Logo

Կանանց տոնի առթիվ «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը

11:06 / 03.03.2023Ռեժիսորներ
Ավրորայի լուսաբացը-4

Կանանց միջազգային տոնի առթիվ «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը:

«Ավրորայի լուսաբացը» պատմում է Արշալույս Մարդիգանյանի հերոսական պատմությունը` նրա երկու եզակի վավերագրական հարցազրույցների, համր ֆիլմի պահպանված կտորների, արխիվային նյութերի և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությամբ:

Ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո տեղի կունենա հանդիպում-քննարկում ֆիլմի ռեժիսորի հետ:

Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա մարտի 8-ին՝ ժամը 18:00-ին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Լոս Անջելեսում ներկա էր գտնվել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի կյանքի պատմության մասին ֆիլմի հատուկ ցուցադրությանը: 

Ավրորա Մարդիգանյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ սեփական աչքերով տեսավ ու ապրեց հայերի ցեղասպանության ամբողջ ահն ու սարսափը: Բարեբախտաբար, նրան հաջողվում է փախչել Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դարձավ մշակութային իսկական սենսացիա: Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ ինքը հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցեց Ամերիկան՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը: Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը: