Logo

Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 23.04.2019Կինո
dolor y gloria penelope cruz 1 - Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Մայիսի 14-ին մեկնարկում է Կաննի 72-րդ կինոփառատոնը և բոլորս անհամբեր սպասում ենք, թե երբ ենք պատիվ ունենալու վայելել մեր սիրելի վարպետների նոր գործերը, որոնք ցուցադրվելու են փառատոնի շրջանակներում:

Ձեզ ենք ներկայացնում այս տարվա Կաննի կինոփառատոնի ամենասպասված ֆիլմերից մի քանիսը:

 

Ցավ ու փառք/Боль и слава/Dolor y gloria

ռեժ.՝ Պեդրո Ալմադովար 
դերերում՝Անտոնիո Բանդերաս, Պենելոպե Քրուզ ևն

Անկրկնելի Անտոնիո Բանդերասն այս անգամ մարմնավորում է կինոռեժիսորի, որի կյանքում խորը ճգնաժամային շրջան է, և որն անդադար հետ է նայում՝ մտովի տեղափոխվելով մանկություն և հիշելով իր անցած գնացած ուղին, որը նրան բերեց այնտեղ, որտեղ նա այսօր է: Մոր հանդեպ ջերմ զգացմունքները, բաժանումը, ցավը, հաջողության ձգտումները, որոնք ստիպեցին հերոսին բռնել պանդխտության ուղին, երջանկության որոնումները՝ այս հիշողությունները հանգիստ չեն տալիս գլխավոր հերոսին: Դրանք իհարկե հաճելի են, բայց միևնույն ժամանակ ցավալի, այնքա՜ն ցավալի…

Իսպանիայում ֆիլմի պրեմիերան արդեն տեղի է ունեցել, և հարկ է նշել, որ եթե պրեմիերան համաշխարհային չէ, Կաննի կինոփառատոնը չի արգելում դա:
Իսկ մեզ մնում է միայն սպասել և հուսալ, որ շատ շուտով մենք նույնպես հնարավորություն կունենանք գնահատել վարպետ Ալմադովարի նոր, վառ և զգացմունքային ֆիլմը:

տես նաև՝ Պեդրո Ալմոդովարն ասում է…

 

Սիբիլ/Сибил/Sibyl

ռեժ.՝Ժյուսթին Թրիե
դերերում՝Վիրժինի Էֆիրա, Ադել Էքզարկոպուլոս  ևն

Sibyl min 960x640 - Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Գեղեցիկ և տաղանդավոր Վիրջինի Էֆիրան այս անգամ մարմնավորում է գրողի, որը երկար տարիներ է ինչ հոգեբան է աշխատում: Սիբիլի կյանքում նոր փուլ է մեկնարկում, և նա նորից ցանկանում է գրել: Հերոսուհին լուրջ որոշում է կայացնում և կրճատում է հիվանդների թիվը, սակայն նրանցից մեկը՝ Մարգոն շատ խնդրում Սիբիլին օգնել նրան և վերջինս չի կարողանում մերժել նրան: Մեկ «այո»-ն կարող է մեկընդմիշտ փոխել կյանքը, այնպես չէ՞:

Սիբիլին փոփոխություններն են սպասում…

 

Ֆրենկի/Семейный отдых/Frankie

ռեժ.՝Այրա Սաքս
դերերում՝Իզաբել Հյուպպեր, Բրենդան Գլիսոն ևն

Frankie 960x540 - Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Ամերիկացի ռեժիսոր, «Ոսկե արջի» դափնեկիր Այրա Սաքսն այս անգամ մեզ է ներկայացնում լրիվ նոր ձեռագրով շատ հետաքրքիր ֆիլմ, որը նկարահանվել է հարազատ ԱՄՆ-ի սահմաններից դուրս՝ Պորտուգալիայում:

Այս կինոնկարը պատմում է միևնույն ընտանիքի երեք սերունդների մասին: Ընտանիքի անդամներն ուղևորվում են Սինտրա քաղաք և այս ուղևորությունը շատ խոստումնալից է. միասին անցկացրած ժամանակը նրանք երբեք չեն մոռանա:

 

Մեռածները չեն մահանում/Мертвые живые мертвецы/The Dead Don’t Die

ռեժ.՝Ջիմ Ձարմուշ
դերերում՝ Բիլ  Մյուրեյ, Ադամ Դրայվեր ևն

Զոմբիների մասին պատմող շատ զավեշտալի ֆիլմ «Ոսկե Արմավենու» դափնեկիր Ջիմ Ջարմուշից: Նշենք, որ ֆիլմը ցուցադրվելու է փառատոնի բացմանը:

Վամպիր սիրեկանների մասին պատմող Ջարմուշի համար անշուշտ այս գործը հեշտությամբ է տրվել ու բացի այդ իր սովորության համաձայն նա նորից համագործակցել է իր սիրելի դերասան-դերասանուհիների հետ:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի մի փոքրիկ քաղաքում: Տեղացիներն ապրում են սարսափի մեջ: Զոմբիները նրանց հանգիստ չեն տալիս և ոստիկանները գործի են անցնում:

տես նաև՝Կաննի 72-րդ կինոփառատոն. լայն-ափ

 

Թաքնված կյանք/Радегунд/A Hidden Life

ռեժ.՝Թերենս Մալիք
դերերում՝Մատիաս Շոնարթս, Միկաել Նյուկվիսթ ևն

malick 960x533 - Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

«Ոսկե Արմավենու» երկակի դափնեկիր ամերիկացի սիրված ռեժիսոր Թերենս Մալիքն այս անգամ պատմում է Ֆրանց անունով մի տղամարդու մասին, որը միշտ դեմ է արտահայտվել Երկրորդ Համաշխարհային պատերազմին և 1943 թ. նացիստները նրան կախաղան են հանում:

Եթե ծանոթ եք Մալիքի ոճին, ապա վստահաբար այս ֆիլմը ձեզ դուր կգա, թեպետ ինչպես ինքը ռեժիսորն է խոստովանել՝ այն մի փոքր կտարբերվի նրա նախորդ գործերից:

Վարպետ Մալիքն ունի «Ոսկե Արմավենին» իր հետ տուն տանելու բոլոր հնարավորությունները:

Երիտասարդ Ահմեդ/Молодой Ахмед/Le jeune Ahmed

ռեժ.՝Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն

Le jeune Ahmed 960x639 - Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր ֆիլմերը [մաս 1]

Ցանկում հաջորդը «Ոսկե Արմավենու» դափնեկիր Դարդեն եղբայրներն են իրենց «Երիտասարդ Ահմեդ» կինոնկարով:

Այս անգամ եղբայրները պատմում են Բելգիայում ապրող մի արաբ տղայի մասին, որը ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել այդ շատ խորթ միջավայրին: Ահմեդը որոշում է սպանել ուսուցչուհուն…

Պարազիտներ/Паразиты/Gisaengchung

ռեժ.՝Պոն Ջուն-խո
դերերում՝Սոն Կան-խո, Լի Սո-գյուն ևն

Սա կորեացի ռեժիսորի՝ վերջին 10 տարիների ընթացքում նկարահանված առաջին կորեերեն ֆիլմն է: Ֆիլմը սոցիալական խնդիրների և դրանց հետևանքների մասին է: Գլխավոր հերոսը մի աղքատ տղա է, որը ճակատագրի բերումով ընկնում է հարուստների աշխարհ և նրանց նիստուկացով շարժվելու համար գնում է անմտածված քայլերի: Ֆիլմում ռեժիսորը շեշտադրել է այնպիսի հարցեր, որոնք ակտուալ են բոլոր ազգերի համար:

տես նաև՝Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

Ցանկի աղբյուրը՝ GQ ամսագիր