Logo

Կարելի՞ է ջուր խմել ուտելու ընթացքում [Լիդիա Այվազյանն է պարզաբանում]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 03.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
լլլ - Կարելի՞ է ջուր խմել ուտելու ընթացքում [Լիդիա Այվազյանն է պարզաբանում]

🥶Շատերի մոտ արմատացած է այն միտքը, որը ջուր խմելը ուտելու ընթացքում վնասակար է:

Բայց ի՞նչ է ասում գիտությունը․․․ Դիետոլոգ, սննդաբան Լիդիա Այվազյանն է պատասխանում այս կարևոր, օրակարգային հարցին։

🧫Որպեսզի հասկանանք խնդիրը, գիտնականները հետազոտությունն են անցկացրել, որի ընթացքում հիվանդին 300 մլ ջուր են տվել նախքան ստամոքսի վրա պլանավորված վիրահատություն անելը:

Վիրահատության ընթացքում վերցրեցրել են ստամոքսահյութի նմուշներ և չափել են դրա թթվայնությունը: Թթվային-բազային հավասարակշռությունը `pH- ը, նորմալ էր:

💦Թուքն ու ստամոքսահյութը բաղկացած են ջրից, այսպիսով ստամոքսում նրա ներկայությունը բավականին բնական է և ֆիզիոլոգիական: Սննդի խմորման մեխանիզմը ստամոքսի տարբեր մասերում մանրամասն նկարագրված է 1991 թվականին British Medical Journal-ում. Սնունդը ստամոքսում է մնում է մոտ 4 ժամ, ջուրը անցնում է դրա միջով 10-15 րոպեում, որից հետո այն ներծծվում է աղիների մեջ:

💦Ջրի մասին ամենատարածված անհանգստությունը կապված էր այն մտքի հետ, որ ջուրը նոսրացնում է ստամոքսահյութը: Դա հնարավոր չէ: Աղաթթուն աջակցում է ստամոքսի թթվային միջավայրին: Գոնե 1 նիշով այն նվազեցնելու համար հարկավոր է խմել մի քանի լիտր ջուր, բայց նույնիսկ այս դեպքում ստամոքսը պարզապես կշարունակի արտադրել աղաթթու, մինչև որ pH-ը վերադառնա նորմային:

🤸‍♀️Հետևաբար, եթե ցանկանում եք խմել ջուր ուտելու ընթացքում, խմեք հաճույքով, եթե դուր չի գալիս մի ​​խմեք այն:

Դա չի ազդում առողջության վրա:

Այսպիսով այն հարցին, թե կարելի՞ է ջուր խմել ուտելիս․․․

✅ Կարճ պատասխան ՝ ԱՅՈ

 

տես նաև՝

Առավոտյան 5 սխալ սովորություն, որ վնասում են ձեզ [խորհուրներ դիետոլոգ Լիդիա Այվազյանից]

10 քայլ, որով կարող եք ավելի առողջ դարձնել ձեր սննդակարգը [խորհուրդներ Լիդիա Այվազյանից]