Ցանկացած անհասկանալի իրավիճակում ուղղակի կտրեք մազերը։ Ահա այս ոսկե կանոնն է գործում գրեթե բոլոր կանանց կյանքում։
Դե իսկ մեր օրերում, կարճ սանրվածքը ոչ միայն ավելի պրակտիկ է, այլ նաև անասելի գրավիչ։ Կտրուկ փոփոխություններ անելը, իհարկե, հեշտ չէ կնոջ համար, որը սովոր է երկար մազեր ունենալուն, բայց նրանց մեծամասնությունը ուղղակի սիրահարվում է իր կարճ կտրված մազերին։ Կարճ սանրվածքը նաև առողջացնում է վնասված մազերը և դրանց թարմություն հաղորդում։
Այս ֆոտոշարքը ապացուցում է, որ իգական սեռի գեղեցկությունը չի չափվում մազերի երկարությամբ, ոչ էլ մեր ժամանակակից հասարակության սահմանած կարծրատիպերով: