Logo

Կե Հյուի Քուանի հուզիչ ելույթը Օսկար-2023-ին...

14:22 / 13.03.2023Կինո
Կե Հյուի Քուան

Երևանի ժամանակով վաղ առավոտյան ավարտվեց տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկը` Ամերիկյան կինոակադեմիայի 95-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Արձանիկների քանակով այս տարի առաջատարն «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոֆենոմենն է (11 անվանակարգերից՝ 7 մրցանակ, այդ թվում՝ լավագույն ֆիլմի համար):

Արարողության, թերևս, ամենահուզիչ պահը Կե Հյուի Քուանի հաղթանակն էր «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմում դերակատարման համար։ Դերասանը բեմ է բարձրացել և, դիմելով 84-ամյա մորը, ասել. «Մամ, ես հենց նոր «Օսկար» ստացա»:

Քուանի համար այս մրցանակն ամերիկյան երազանքի մարմնավորումն է։ Դերասանն իր կարիերան սկսել է 1984 թվականին՝ խաղալով Հարիսոն Ֆորդի ընկերոջ դերը «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ֆիլմում։ Դրանից հետո նա գործնականում նշանակալից դերեր չի ունեցել, բայց Դանիելները (Դեն Քվան և Դենիել Շայներթ) շտկեցին այս իրավիճակը։