Logo

Խոհանոցային երկուշաբթի

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 28.10.2019ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - Խոհանոցային երկուշաբթի

Այսօր երկուշաբթի է, և համաձայն մեր աշխատանքային շաբաթվա սկզբին ձևարված ավանդույթի՝ ձեզ ենք ներկայացնում խոհանոցում արագ ու հավեսով կողմնորաշվելու մի քանի տարբերակ, որոնք չեն առաջացնի ավելորդ քաշ ձեռք բերելու խղճի խայթ, որովհետև համեղ են, և վերջապես աշխարհում մեռնել կա…

Խնձորով- դեղձով քրամբլ

69410840 478436676331435 1234023929418574739 n 960x960 - Խոհանոցային երկուշաբթի

Այս աղանդերը հրաշալիորեն համադրվում է սուրճի հետ, իսկ մեկ գդալ վանիլային պաղպաղակն էլ ավելի կքաղցրացնի ձեր օրը:

Անհրաժեշտ բաղադրիչները բոլորովին քմահաճ չեն, վստահ եմ՝ կգտնվեն բոլոր խոհանոցների դարակներում և սառնարաններում: Ուրեմն, քրամբրի համար ձեզ պետք կգան՝

68748140 154876465585920 6906828408726117315 n 960x960 - Խոհանոցային երկուշաբթի

  • Մեկ բաժակ վարսակ
  • Մեկ բաժակ ալյուր
  • Մեկ բաժակ շաքարավազ
  • Մեկ թեյի գդալ դարչին
  • 200 գրամ կարագ
  • 3 հատ խնձոր և 2 հատ դեղձ

Չոր բաղադրիչները խառնել, մրգերը կտրատել և լցնել գեղեցիկ ջերմակայուն կավե տարայի մեջ, վրան ավելացնել փշրվող խմորը և դնել ջեռոցըը: Եփել 30-40 րոպե 200 աստիճանի տակ: Արդեն 10 րոպեից կզգաք անուշաբույր մրգերի և դարչինի բուրմունքը…

67502088 716900122068205 7198267296643759969 n 960x960 - Խոհանոցային երկուշաբթի

Պոմիդորի չիր

Քանի դեռ չի ավարտվել լոլիկի սեզոնը, առավել ևս հարմար գնով լոլիկ ձեռ բերելու հնարավորությունը, առաջարկում եմ պատրաստել լոլիկի չիր, որը հրաշալի հնարավորություն է աղցաններն էլ ավելի համեղ դարձնելու համար կամ ուղղակի սև հացով ուտելու համար:

69583338 159359561913316 3782619277945740857 n 960x1200 - Խոհանոցային երկուշաբթի

Պոմիդորի չիր պատրաստելը շատ հեշտ է,  ուղղակի ժամանակատար է. մինչ դուք քնած կլինեք, այն ջեռոցում կպատրաստվի: Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

66699354 139271870617247 6849155357598533594 n 960x1200 - Խոհանոցային երկուշաբթի67069332 1427937994030681 5716353269314153156 n 960x1200 - Խոհանոցային երկուշաբթի

  • Լոլիկ՝ ինչքան կամենաք, ցանկալի է որ գոնե մի 3-4 կգ միանգամից ձեռքի տակ ունենաք:
  • 1 ճաշի գդալ աղ
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • ձեթ
  • ուրց
  • սխտոր
  • դափնու տերև
  • օրեգանո

Պոմիդորները կտրատել, շարել թավայի վրա: Կարող եք երկու թավա օգտագործել միաժամանակ: Պոմիդորի վրա ավելցնել իրար խառնած աղն ու շաքարավազը, վրան ձեթ ավելացնել ու դնել փուռը:

67307274 354482478821443 1645453219139495816 n 960x1200 - Խոհանոցային երկուշաբթի

Առաջին մի  ժամը եփել 100 աստիճանի տակ, այնուհետև իջեցնել 60-ի տակ և ջեռոցի դուռը մի փոքր բացել՝ արանքը դնելով պայտե ինչ-որ գդալ: Թողնել որ եփվի: Դուռը կիսաբաց եք անում, որպեսզի ավելորդ խոնավությունն ու գոլորշին շուտ դուրս գան, և պոմիդորները շուտ չորանան: Ինձ մոտ այդ պրոցեսը տևում է մոտ 5-6 ժամ: Երբ արդեն չիրը պատրաստ կլնինի, այն լցրեք գեղեցիկ ապակե տարայի մեջ՝ արանքում ավելացնելով սխտոր, ուրց, օրեգանո և մի փոքր ձեթ:

67591398 375560243123758 7416760696173662794 n 960x1200 - Խոհանոցային երկուշաբթի67599849 442954909642743 1488588894689240296 n 960x1196 - Խոհանոցային երկուշաբթի Ի դեպ, պոմիդորի չիրը կարող եք պահել սառցարանում՝ հետագայում օգտագործելու հնարավարությամբ:

Մրգային բլիթներ

66794625 428376877752793 7149227892196171031 n 960x960 - Խոհանոցային երկուշաբթի

Բլիթները հրաշալի նախաճաշի տարբերակ են, բայց փոքր-ինչ ձանձրալի են: Այդ իսկ պատճառով կարող եք սովորական բլիթները դարձնել ավելի համեղ և բուրումնավետ՝ ավելացնելով մանրացված միրգ:

Ձեզ պետք կգան հետևյալ բաղադրիչները՝

մեկ ձու

մեկ բաժակ ալյուր

մեկ բաժակ կաթ

պղունց աղ և ցանկացած միրգ կամ հատապտուղ

65890543 326408204914931 2032689360838687288 n 960x1200 - Խոհանոցային երկուշաբթի

Ալյուրն ու կաթը խառնել, ավելացնել ձուն, աղն ու մանրացված միրգը և եփել թավայի մեջ 2-3 րոպե:

66805535 865418570493364 7480050236680094762 n 960x1196 - Խոհանոցային երկուշաբթի

Դեղձով թխվածք

66199683 462797431169618 8309947257596192707 n 960x960 - Խոհանոցային երկուշաբթի

Այս աղանդերը պատրաստվում է շատ հեշտ, եթե սառցարանում մշտապես ունեք շերտավոր խմոր, իսկ սրտում՝ հավես:

66669717 2490473254515398 8094267690342721162 n 960x960 - Խոհանոցային երկուշաբթի

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 5 հատ դեղձ
  • մեկ ճաշի գդալ շաքարավազ
  • ցանկության դեպքում կարող եք օգտագործել նաև քունջութ:

66649008 2495728507150788 2846931960119611253 n 960x960 - Խոհանոցային երկուշաբթի

67279894 2884078254998030 127467802192239331 n 960x960 - Խոհանոցային երկուշաբթի

Շերտավոր խմորը բացել, վրան լցնել մանրացված դեղձը: Խմորի ծայրերը անփույթ միացրեք, շատ ժամանակ մի ծախսեք դրա վրա, հավատեցեք երբեմն արագաշարժությունն ու անփութությունը խոհանոցում կիրառվում են: Վրան ձեթ կամ կաթ քսել և դնել ջեռոցը 200 աստիճանի տակ, եփել 45 րոպե:

Բալի  տնական կոմպոտ

66158928 706643839781783 7248895897848260445 n 960x960 - Խոհանոցային երկուշաբթի

Տնական կոմպոտը շատ ավելի օգտակար է, իհարկե, քան խանութից հազար տեսակ վտանգավոր հավելումներով հյութերը: Բալի կոմպոտը շատ հեշտ է պատրաստվում, եթե դուք էլ սառցարանում պահում եք ձմեռվա համար բալ: Ես այս կոմպոտը  պատրաստում եմ բալի ճյուղիկներով, որոնք հրաշալի բույր են հաղորդում կոմպոտին:

Անհրաժեշտ են կես կիլոգրամ բալ, 7 ճաշի գդալ շաքարավազ և անանուխ:

Կաթսայի մեջ ջուրը եռացնել, ավելացնել բալն, թողնել եռալ 2-3 րոպե և կրակն անջատել: Ավելեացնել շաքարավազն ու մի քանի ճյուղ անանուխը: Վրան սրբիչ փռել և թողնել սառելով դամվեն բույրերը:

67193120 172912960422380 47627948522431564 n 960x960 - Խոհանոցային երկուշաբթի

Ահա այսքանը: Պատրաստեք սիրով, որ համեղ ստացվի…

Բարի ախորժակ:

Կարդացեք նաև՝