Logo

Խորհուրդներ Լիդիա Այվազյանից [քաշի կարգավորման համար]

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 18.09.2020ՄՇԱԿՈՒՅԹ
lianaayv - Խորհուրդներ Լիդիա Այվազյանից [քաշի կարգավորման համար]

Ճարպակալման, քաշի դեֆիցիտի բուժման և առհասարակ քաշի կարգավորման հարցում ամենակարևորը՝ առողջ սովորությունների ձևավորումն է, բայց այս մասին ամենաքիչն է խոսվում: Առաջին տեղերում են՝ ինչ-որ դիետաներ, մարզումներ, սահմանափակումներ, այնինչ եթե որոշ սովորություններից չհրաժարվեք և որոշ նոր սովորություններ ձեռք չբերեք ամեն ինչ կարճաժամկետ բնույթ կկրի:

Այսօր կթվեմ և կարճ կփորձեմ ներկայացնել այն 5 կարևոր և պարտադիր առողջ սովորությունները, որոնք պետք է ներմուծել կյանք առողջ լինելու և հատկապես քաշի կարգավորման խնդրի դեպքում:

Աշխատանքիս հիմքում ընկած է հենց այս սովորությունները, որոնք աստիճանաբար սովորեցնում եմ ներմուծել կյանք՝ առանց սթրեսի, գիտակցաբար և նոր գիտելիքներով:

Հինգ առողջ սովորություններ, որոնք պարտադիր են քաշի կարգավորման համար

1.Սննդի չափաբաժինների և սնունընդունման ռեժիմի կարգավորում, որոնց հիմքում, իհարկե, անհատական մոտեցումն է:
  • Բոլորս հասկանում ենք, որ չկա մի կալորիաների քանակ, որ անհրաժեշտ է բոլորին, ամեն ինչ կախված է՝ սեռից, տարիքից, քաշից, հասակից և ֆիզ. ակտիվությունից: Ինչ վերաբերում է ռեժիմին՝ պատկերացրեք, թե որքան են տարբերվում օրինակ՝ նույն ընտանիքում ապրող նորածին երեխա ունեցող մայրիկի, խիստ գրաֆիկով հայրիկի, օրվա մեծ մասը ֆիզիկապես պասիվ պապիկի:
2. Բալանսավորված սննդակարգի ձևավորում՝ առանց հաշվարկի և կշեռքների, այստեղ կիրառում ենք Առողջ Ափսեի սկզբունքը:
  • Սովորեցնում եմ, թե ինչ պետք է լինի ափսեում, որպեսզի այն համարվի առողջ: Հիշեցում՝ Առողջ Ափսեում պետք է լինի և ածխաջուր, և բջջանյութ, և սպիտակուց, և առողջ ճարպեր:
3. Շատ միրգ և բանջարեղենների ներմուծում սննդակարգ և բազմազանության ապահովում:
  • Հիշեք, որքան որ կարևոր է շատ միրգ և բանջարեղեն ուտելը, նույնքան կարևոր է բազմազանություն ապահովումը:
  • Ծրագրերիս ընթացքում տրամադրում եմ հատուկ աղյուսակ, բաղադրատոմսեր, որպեսզի կարողանաք ապահովել բազմազանությունը՝ շաբաթվա ընդունվող մթերքների քանակը հասցնելով՝ 30-40 մթերքի:
4. Ֆիզիկական ակտիվության ներմուծում և ավելացում
  • Կարևոր է ընտրել ֆիզիկական ակտիվության մի տեսակ, որը ոչ թե կանեք պարտադրված, այլ՝ սիրով: Դա կարող է լինել՝ լող, ձիավարություն, բոքս, յոգա, պարզապես քայլք և այլն:
  • Սկսում ենք մինիմալ ֆիզիկական ակտիվությունից և փորձում ենք աշխատանքի ընթացքում այն դարձնել 300ր շաբաթական:
5. Սուպերմարկետներում արագ կողմնորոշվելու և առողջ մթերքներ ընտրելու սովորություն:
  • Հիշեք, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն արտադրման ժամկետներին, այլև բաղադրությանը: Կարդացեք, թե որքան շաքար, ածխաջուր, ճարպ, սպիտակուց և այլն է պարունակում տվյալ արտադրանքը, այսպես կկարողանաք հետևել ընդունվող կալորիաների քանակին:
Ո՞ր սովորությունն եք համարում ամենաբարդը