Logo

Կիանու Ռիվզը «Ջոն Ուիք 4»-ի կասկադյորներին իրենց էկրանային մահերի թվով շապիկներ է նվիրել

17:39 / 30.03.2023Կինո
null

Դերասան Կիանու Ռիվզը «Ջոն Ուիք 4» ֆիլմի կասկադյորներին իրենց էկրանային մահերի թվով շապիկներ է նվիրել։ Այդ մասին գրում է The New York Times-ը։

Արտիստն իր գործընկերներին հատուկ հուշանվերներ է նվիրել, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը հիշի բլոկբաստերի չորրորդ մասի համար արված աշխատանքի մասին։

Հատկանշական է, որ որոշ դերասանների մահվան դեպքերի թիվն անցնում է 20-ը։ Մասնավորապես, կասկադյորների էկրանային մահերի մեծ մասը տեղի է ունեցել Սակրե Կյոր բազիլիկ տաճար տանող աստիճանների վրա կռվի տեսարանի ժամանակ: Ըստ լրատվամիջոցի՝ այս տեսարանը նկարահանվել է 7 գիշեր, և նկարահանումների ժամանակ յուրաքանչյուր կասկադյոր աստիճանների վրա «մահացել է» մոտ 4-5 անգամ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ջոն Ուիք 4» ֆիլմը հանգստյան օրերին գլխավորել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների կինովարձույթը։ Նշվում է, որ ֆրանշիզի չորրորդ ֆիլմն արժանացել է նաև քննադատների 95 տոկոս դրական արձագանքներին։